Copy SMS

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու կինը իրենց երեխային մոռացել են փաբի զուգարանում

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու կինը իրենց երեխային մոռացել են փաբի զուգարանում - Բրիտանիա, վարչապետ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնն ու նրա կինը` Սամանտան, իրենց 8-ամյա դստերը պատահականորեն մոռացել են Քեդսդեն գյուղի փաբերից մեկի զուգարանում, տեղեկացնում է Sun-ը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, երբ ընթրելու նպատակով վարչապետն ընտանիքի և ընկերների հետ գնացել է Plough Inn փաբ: Ընթրիքի ընթացքում Քեմերոնի դուստրը` Նենսին գնացել է զուգարան, իսկ այդ ընթացքում վարչապետը որոշել է լքել փաբը: Քեմերոնն իր թիկնազորի հետ նստել մի մեքենա, իսկ նրա կինն ու մյուս երեխաները` մեկ այլ: Մոտ 4կմ ընթանալուց հետո ամուսինները հայտնաբերել են, որ Նենսին նրանց հետ չէ:

«Վարչապետն անմիջապես փաբ է վերադարձել: Բարեբախտաբար երեխան իրեն շատ լավ է զգացել»,- նշված է Քեմերոնի վարչակազմի տարածած պաշտոնական հայտարարությունում:

«Աշխատակիցները երեխային գտել են զուգարանում, սակայն չեն իմացել ինչ անել: Նրանք չէին կարող պարզապես զանգել վարչապետին ու ասել` դուք մոռացել եք ձեր դստերը»,- ասել է Plough Inn-ի ղեկավարը:

10

8

952