Copy SMS

Պորտուգալիա

Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն


Պորտուգալիա պետությունը գտնըվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևմուտքում: Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկրի հյուսիսային մասը հիմնականում սարահարթային է: Գերիշխում են 1000– 1200 մ բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրերը:

Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամի (ամենախոշորը` Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը` Եվրոպայում) և անագի պաշարներ:

Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է` շոգ ամառով և անձրևային ձմեռով: Խոշոր գետերն են Դորուն (Դուերո), Տեժուն և Գվադիանան:

Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը: Անտառներն զբաղեցնում են տարածքի շուրջ 5 %-ը: Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում՝ նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ: Շատ են լեռնային մարգագետինները:

Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզաքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն:

Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն

Ավելի քան 2000 տարի առաջ Պորտուգալիայի տարածքում ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը: Նրանք զբաղեցնում էին Պիրենեյան թերակղզու այն մասը, որը հարում է Ատլանտյան օվկիանոսին: Սակայն լուզիտանների հողերը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին Լուզիտանիա պրովինցիան: Ավելի քան 11 հարյուրամյակ հետո այդտեղ  ստեղծվեց պետություն: Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս Կալե կոչվող փոքրիկ տարածքում, և այդ պատճառով պետությունը կոչվեց Պորտուգալիա:

500 տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահզոր տիրակալներից էին: Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը (1498 թ-ին) սկզբնավորեց պորտուգալական նվաճումներն Ասիայում և Աֆրիկայում:

Նոր ժամանակներում ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետևանքով Պորտուգալիան ստիպված եղավ հրաժարվել իր գաղութներից: 1970-ական թվականներին անկախություն շնորհվեց Մոզամբիկ, Գվինեա Բիսաու, Անգոլա գաղութներին:

Պորտուգալիան աշխարհի առավել միատարր ազգային կազմ ունեցող երկրներից է: Բնակչության ավելի քան 99,7 %-ը պորտուգալացիներ են: 

Խոշոր քաղաքներն են Լիսաբոնը,Պորտուն, Ամադորան, Սետուբալը, Բրագան: Մայրաքաղաք Լիսաբոնը գտնվում է Տեժու գետի ափին: 1755 թ-ին՝ Եվրոպայի ամենաուժեղ երկրաշարժի ժամանակ, այն ավերվել է, վերականգնվել է XVIII դարի վերջին:

Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է: Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ (որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն), պահածոյած սարդինա ձուկ, խցանանյութ: Մեքենաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը: Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը: Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է:

Արգավանդ են Պորտուգալիայի հողերը: Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի: Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք, հատկապես՝ ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում: Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային հիանալի պայմաններ` նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, թանգարաններ: Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության թվաքանակին:

Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է: Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը: Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆեռնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ:

Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն

Պորտուգալական ծովային արշավախմբերն իսպանականների հետ առաջինն էին, որ սկսեցին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները: XIV դարում կազմվեցին քարտեզներ, 1418 թ-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց: XV–XVI դարերում կարևորագույն նվաճումներից էին Բարեհուսո հրվանդանի (Բարտոլոմեու Դիաշ), Բրազիլիայի արևելյան ափերի (Պեդրո Ալվարեշ Կաբրալ), դեպի Հնդկաստան (Վասկո դա Գամա) և շուրջերկրյա (Ֆեռնան Մագելան) ծովային ուղիների  հայտնագործությունները:

1956 թ-ին, հայ մեծահարուստ, նավթարդյունաբերող Գալուստ Կյուլպենկյանի կտակի համաձայն, Լիսաբոնում հիմնադրվել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը: Կտակի կարգադրության համաձայն՝ Պորտուգալիայի կառավարությունը 1956 թ-ի հուլիսին հրապարակեց հրամանագիր-օրենք, որով հիմնարկությունը դիտվում է պորտուգալական հաստատություն և օժտվում իրավաբանական անձի իրավունքով: Օրենքը հիմնարկությանը թույլատրում է անհրաժեշտության դեպքում գրասենյակներ ունենալ այլ երկրներում: Հիմնարկությունն ունի նաև հայկական բաժանմունք: 1969 թ-ին Լիսաբոնում կառուցվեց հիմնարկության հատուկ շենք, որտեղ, գրասենյակից բացի, գործում է նաև թանգարան. այստեղ ցուցադրվում է Գ. Կյուլպենկյանի՝ արվեստի ստեղծագործությունների (ավելի քան 6000 գործ) արժեքավոր և հարուստ հավաքածուն, կան 1500-տեղանոց համերգասրահ, 7 տարբեր սրահներ, որտեղ կազմակերպվում են մշակույթին և գիտությանը նվիրված դասախոսություններ:


Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, Լիսաբոն
Պորտուգալիա - Պորտուգալիա, երկիր, ԼիսաբոնԵղեք հայրենասեր

10

19

940

  • Nora Arakelyan
    2012-06-13 11:42:37
    աշխարհագրության դասատու ես դառնալու՞ :) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • david199801
      2012-06-13 11:43:11
      չէ բայց շաաաաաատ եմ սիրում :D :D :D :) :) :)
      • Nora Arakelyan
        2012-06-13 11:43:56
        բայց կսազի գիտես լավ ել բացատրում ես :D :D :D :D
      • david199801
        2012-06-13 11:45:26
        :) :) :) :) :) ]:) ]:) ]:) ]:) :D :D :D :D վվվվվվվվվաաաաաաաայ ես՞ :D :D :D :D :D շատ եմ սիրում բայց երբեք
      • Nora Arakelyan
        2012-06-13 11:47:05
        :D :D :D :D :D :D :D
  • Deputat]]]
    2012-06-13 11:45:23
    ես եղել եմ
    • david199801
      2012-06-13 11:45:45
      (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) :) :) :) :)
      • Deputat]]]
        2012-06-13 11:46:22
        բաըց ափսոս 3 տարեկան եի
    • david199801
      2012-06-13 11:45:54
      ու ոնց էր՞
      • Deputat]]]
        2012-06-13 11:47:56
        նենց շատ չեմ հիշում մենակ կօլաի մեծ նկառնեի հիժում սաղ ժենքով մեկ կպցրած երր
      • david199801
        2012-06-13 11:48:48
        :) :)
      • Deputat]]]
        2012-06-13 11:49:30
        ես New Yorkum el em exel 4 տարեկան
  • Deputat]]]
    2012-06-13 11:45:25
    (լավ) (լավ)
  • լավ քաղաքա,,,,,,,,, (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-13 11:49:30
    շԱՏ ՀԵՏԱՔրՔԻր ՊՈՍՏ էրրրրրրրրրրր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (խփո) (խփո)
  • david199801
    2012-06-13 11:50:44
    :)
  • QeZ El CheM SiRuM ©™
    2012-06-13 14:04:47
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • es portugalyayti het kareliyer ronaldooy nkarnel dnel :) :) :) ]:) ]:)