Բրազիլիացի երեխան երկու անգամ մահացել է
Երկամյա Քելվին Սանտոսը մահացել է հիվանդանոցում` թոքերի բորբոքումից, իսկ նրա մարմինը հանձնվել է ծնողներին, որպեսզի վերջիններս հուղարկավորեն երեխային: Հուղարկավորության ժամանակ երեխան բաց դագաղում է պառկած եղել: Թաղումից 3 ժամ առաջ նա հանկարծ նստել է դագաղում եւ ասել. «Հայրիկ, ես խմել եմ ուզում»: Այդ պահին սենյակում երեխայի հորից բացի մի քանի բարեկամներ էլ են ներկա եղել: Նրանք սկսել են գոռալ, որ հրաշք է տեղի ունեցել, եւ շոկի մեջ են ընկել: Մի քանի վայրկյանից երեխան կրկին պառկել է եւ կյանքի ոչ մի նշան ցույց չի տվել: Երեխային շտապ տարել են հիվանդանոց, սակայն բժիշկները հավաստիացրել են, որ նա մահացել է: Ծնողները դեռ որոշ ժամանակ հույս են ունեցել, թե երեխան կրկին կարթնանա, սակայն ի վերջո հուղարկավորել են նրան: Երեխայի հայրը, սակայն, մտադիր է դատի տալ հիվանդանոցին: Նրա կարծիքով, բժիշկները ժամանակից շուտ են մահ գրանցել, հակառակ դեպքում հնարավոր կլիներ տղայի կյանքը փրկել: Բժիշկը ոչ մի կերպ չի մեկնաբանում այն երեւույթը, որ տղան մի քանի վայրկյանով կենդանացել է:
★ Lusine ★
2012-06-13 17:59:29Fan of film <>
2012-06-13 18:00:14Lilit Sargsyan
2012-06-13 18:01:08МаШкО
2012-06-13 18:01:11Saten...♥
2012-06-13 18:02:49Fan of film <>
2012-06-13 18:02:49Saten...♥
2012-06-13 18:04:35МаШкО
2012-06-13 18:06:01Fan of film <>
2012-06-13 18:07:20Fan of film <>
2012-06-13 18:05:21Viki FCB... ♫♪˙❤‿❤˙♫♪
2012-06-13 19:01:08Fan Of
2012-06-13 21:15:41