Copy SMS

Թվերի պատմությունը

Թվերի պատմությունը  - թվեր, հետաքրքիր


Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ “Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել “ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:
Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան X դարում: Քրիստոնեական Բարսելոնայի (Բարսելոնայի կոմսություն) և մուսուլմանական Կորդովայի (Կորդոովայի խալիֆայություն) սերտ կապերի շնորհիվ Սիլվեստր II-ին (Հռոմի պապը 999-ից 1003 թթ) հասանելի էր այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չէր ոչ մեկին այն ժամանակների Եվրոպայում: Մասնավորապես, նա առաջինն էր եվրոպացիներից, ով ծանոթացավ արաբական թվերի հետ, հասկացավ դրանց հարմարավետությունը հռոմեական թվերի հետ համեմատած և սկսեց ամեն կերպ ջատագովել դրանց ներդրումը եվրոպական գիտության մեջ:

Բացի “Արաբական թվերից” այսօր լայն կիրառում ունեն նաև “Հռոմեական թվերը”:

Բնական թվերը գրվում են դրանց կրկնելու օգնությամբ: Եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա դրանք գումարվում են, եթե փոքրն է գրվում մեծից առաջˋ մեծից հանում են փոքր թիվը: Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառակի անգամ կրկնելը բացառելու համար:

Հիշելով ռուսերեն այս նախադասություններըˋ “МыDарим Сочные Lимоны, Хватит Vсем Iх” կամ “MыDаем Cоветы Lишь Xорошо VоспитаннымIндивидуумам”ˋ կարելի է հիշել հռոմեական թվերը մեծից փոքրˋ Mˋ 1000, Dˋ 500, Cˋ 100, Lˋ 50, Xˋ 10, Vˋ 5, Iˋ 1: