Copy SMS

Ձմեռ Պապիկը ...


Ձմեռ Պապիկը ... - ձմեռ պապիկ, պատմություն


Այստեղ դուք կիմանաք պատմություն մի մարդու մասին, որը երբեք մուշտակ չէր հագնում, իսկ այժմ այն հագից չի հանում: 
Պատմություն մարդու մասին, որին ամբողջ աշխարը անվանում է Սանտա Կլաուս: 
Իսկական Սանտան ապրում էր շատ վաղուց Փոքր Ասիայում:Նրա անունը Նիկոլաս էր: Նա ավելի հայտնի է որպես Նիկոլաս հրաշագործ: Նիկոլասը արքեպիսկոպոս էր: Նա ծնվել էր մոտավորապես 255-257 թ.: Նիկոլասի ծնողները մահացել էին, երբ նա դեռ պատանի էր: Նրանք թողել էին որդուն մեծ ժառանգություն: Այսպիսով Նիկոլասը հարուստ երիտասարդ էր և ապրում էր հոգևորական հորեղբոր հետ: 
Մի անգամ Նիկոլասը լսում է մի մարդու մասին, որը կորցրել էր իր ունեցվածքը: Այն մարդն ուներ 3 դուստր,որոնք պետք է ամուսնանային: Այն ժամանակ աղջիկները պետք է գումար ունենային, որպեսզի կարողանային ամուսնանալ: 
Այդ ընտանիքն այնքան աղքատ էր, որ նույնիսկ ուտելու բան չուներ: Աղջիկներին պատրաստվում էին վաճառել ստրկության, որովհետև նրանք այլևս չէին կարող ապրել տանը: Դա շատ ցավալի էր: Նրանք չէին կարող ունենալ իրենց սեփական ընտանիքները: Եվ նրանք պետք է դառնային ստրուկներ: 
Գիշերը, ստրկության վաճառվելուց առաջ, ամենամեծ աղջիկը լվաց իր գուլպաները և կախեց չորացնելու: Առավոտյան աղջիկը տեսավ, որ գուլպայի մեջ ինչ-որ բան կա: Նա գտավ փոքրիկ, բայց ծանր տոպրակ: Նրա մեջ ոսկի էր: Այն կբավականեցներ, որ նրանք սնվեին և հոգային ամուսնության ծախսերը: Հաջորդ առավոտյան գտնվեց ևս մեկ տոպրակ: Պատկերացնում եք: Երկու աղջիկները փրկված էին: Ինչպիսի ուրախություն: 
Հաջորդ գիշեր հայրը որոշեց չքնել, որպեսզի իմանա, թե ով է օգնում իր դստրերին: Սակայն հայրը քնեց,բայց լսեց մետաղադրամի թեթև զնգոց: 
Նա արագ վեր թռավ և դուրս վազեց: Ով բերեց ևս մեկ տոպրակ: Դա Նիկոլասն էր: Երիտասարդը, որն ապրում էր իր հորեղբոր հետ: 
- Նիկոլաս, այդ դու ես: Շնորհակալություն օգնության համար,-ասաց հայրը: 
- Խնդրում եմ շնորհակալ եղեք ոչ թե ինձանից, այլ Աստծուց, որ նա պատասխանեց ձեր աղոթքներին: Եվ ոչ մեկին մի պատմեք իմ մասին, - ասաց Նիկոլասը: 
Նիկոլասը շարունակում էր օգնել մարդկանց: Եվ միշտ աշխատում էր օգնել ծածուկ: Նա չէր սպասում ոչ մի ուշադրության կամ շնորհակալության: 
Տարիներ անցան... Եվ նա ընտրվեց եպիսկոպոս: Եպիսկոպոսները հոգ են տանում իրենց մարդկանց մասին այնպես, ինչպես հովիվը` իր գառների: Նիկոլասը օգնում էր մարդկանց: Երբ ուտելիք չէր լինում, նա ցորեն էր բաժանում: Իր ամբողջ կյանքով Նիկոլասը ցույց տվեց մարդկանց, թե ինչպես սիրել Աստծուն և հոգ տանել միմյանց մասին: Երբ Նիկոլասը մահացավ, բոլորը տխուր էին, շատ-շատերի համար մահացավ հեքիաթի իրականացման հույսը: 
Նրա մահից հետո մարդիկ հանկարծ սկսեցին ոսկիներ գտնել գուլպաների մեջ և դա դարձավ սովորույթ; 
Մինչ այծմ ծնողները իրենց երեխաներին ուրախություն պարգևելու համար գունագեղ գուլպաների մեջ են տեղավորում իրենց նվերները և կախում տոնածառից