Copy SMS

Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է - արյուն, դոնոր


Արյան դոնորի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հունիսի 14-ին: Այս ամսաթիվը կապված է ավստրիացի բժիշկ-իմունոլոգ Կարլ Լանդշտեյների ծննդյան օրվա հետ: Նա 1930թ. ստացել է Նոբելյան մրցանակ` ֆիզիոլոգիայից ու բժշկությունից` բացահայտելով մարկանց մոտ արյան տարբեր խմբերի առկայությունը:

Արյուն հանձնելու ընթացքում ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալու վտանգն այսօր գրեթե զրոյի է հավասար: Արյան դոնորի միջին տարիքն աշխարհում կազմում է 30-35տ., ընդ որում, առավել հաճախ, անհատույց կերպով պատրաստ են արյուն հանձնել կանայք: