Copy SMS

Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք

Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք - սիրելի, տողեր, գրող


Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք - սիրելի, տողեր, գրողԴարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: 

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք - սիրելի, տողեր, գրողԽնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: 
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք - սիրելի, տողեր, գրող
Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք - սիրելի, տողեր, գրողԵս գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:Անտուան Դը Սենկտ Էքզյուպերի... Աղոթք - սիրելի, տողեր, գրող

5

7

1521

  • МаШкО
    2012-06-14 15:28:29
    նկար ավելացրու բաժանիչից առաջ
  • ♥Anna-Number One♥
    2012-06-14 15:28:32
    էս աղոթքը համարյա անգիր գիտեմ :)
    • QeZ El CheM SiRuM ©™
      2012-06-14 15:33:46
      ես էլ ,,,մադու ծիծաղա գալիս
      • Anul
        2012-06-14 17:51:56
        ինչի՞՞՞՞՞՞՞՞՞
  • ★ Lusine ★
    2012-06-14 15:33:56
    (լավ) (լավ)
  • Molli
    2012-06-14 18:03:45
    :( :( :( շշաաաաատտտտ լավնեեերրրրր :) :)
  • SaTeNik
    2012-06-14 20:57:46
    շատ եմ սիրում (լավ) ապրես (բռավո) (բռավո)