Copy SMS

Ինչպես անցկացնել ամառը. 33 խորհուրդ

Ինչպես անցկացնել ամառը. 33 խորհուրդ - ամառ, խորհուրդ


Վերջապես ամառ է: Իսկ դա նշանակում է, որ լիքը ազատ ժամանակ ու հավես ունենք: Մի պահ հիշեք, թե ինչքան պլաններ էինք կազմում գարնանը ու երազում ամառվա մասին: Հիմա եկել է մեր պլանները ի կատար ածելու ժամանակը: Ամառը հանգստանալու, նորը բացահայտելու ու ստեղծելու ժամանակ է: Այն պետք է անմոռանալի անցկացնել, որպեսզի հետո չափսոսենք, որ զուր ժամանակ ենք ծախսել համակարգչի կամ հեռուստացույցի առջև: Ի՞նչ անել ամռանը, որպեսզի այն հիշվի ու անկրկնելի լինի: Մի փոքրիկ ցուցակ եմ կազմել: Հուսով եմ այն ձեզ կօգնի ամառը բովանդակալից դարձնել: Չենք մոռանում մեկնաբանություններում գրել, թե արդյոք այն օգտակար էր ու ցուցակում նշվածներից որն եք արել, որը ոչ :)

Օրագիր կամ բլոգ վարեք: Օրագիր վարելու համար ընդամենը անհրաժեշտ է մի գեղեցիկ նոթատետր գնել (Նոյյան Տապան խանութում շատ հավես բաներ կան): Բլոգ վարելու համար անհրաժեշտ է կամքի ուժ ու համակարգչային բազային գիտելիքներ: Որպես մեկ տարվա բլոգգեր խորհուրդ կտամ օգտվել blogspot-ից: Կարող եք ուսումնասիրել նաև wordpress-ը, livejournal-ւ,և այլ միկրոբլոգային համակարգեր: Մի քիչ բզբզում եք, ու բլոգը պատրաստ է:)

Աճեցրեք սեփական բույսը: Երբ ինքներս ենք աճեցնում ու խնամում մեր սեփական բույսը կամ ծաղիկը, կապվում ենք դրա հետ: Yerevan City սուպերմարկետում հատուկ բաժին կա, որտեղ տարբեր բույսեր են վաճառում: Կարող եք այցելել նաև Մամա Ֆլորա խանութն ու ընտրել ամենագեղեցիկ բույսը:

Օճառե պղպջակներ արեք: Ինչու՞ չհիշել մանկությունը: Ոչ մի ամոթ բան չկա, եթե երբեմն մեզ կրկին մանուկ զգանք: Օճառե պղպջակներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 600 մլ ջուր, 200 մլ աման լվանալու հեղուկ կամ շամպուն, 20 կաթիլ գլիցերին (եթե չունենք այդպիսի բան, հոգ չէ, առանց դրա էլ մի կերպ յոլա կգնանք) :D Պատրաստում ենք հեղուկը ու վայելում :)

Ուսումնասիրեք երաժշտական նոր ուղղություն: Պետք չէ սահմանափակել մեր նախասիրությունները: Ո՞վ է ասել, որ եթե մենք լսում ենք ռոք, ապա չենք սիրի լաունջ երաժշտություն կամ ասենք ջազզ: Այս կայքում կարող ենք բացահայտել նոր երաժիշտների և ոչ միայն: Որոնման տողում գրում ենք մեր նախընտրած արտիստի անունը, իսկ կայքը որոնում ու գտնում է նմանատիպ երաժիշտների, անգամ այդ ուղղությանը համապատասխան գրքեր, ֆիլմեր ու հաղորդումներ: Մի վախեցեք նորը բացահայտելուց:)

Գիրք ընթերցեք: Ոչ մի բան չի կարող համեմատվել տպագիր գիրք կարդալու հաճույքի հետ: Պատկերացրեք շոգ ցերեկ է, քաղաքը լռում է, իսկ դուք տանը նստած ընթերցում եք հետաքրքիր մի գիրք: Մի՛ ալարեք, գնացեք որևէ գրադարան (Ավ. Իսահակյանի անվ. գրադարան, Ազգային գրադարան, Ամերիկյան համալսարանի գրադարան, Խնկո Ապոր անվան գրադարան), վերցրեք հետաքրքիր որևէ գիրք ու վայելեք ընթերցանությունն իր բոլոր հաճույքներով: Կամ էլ բոլորիս տանը կան գրքեր, որոնք երբեք չենք ընթերցել: Վերցրեք դրանցից մեկը ու նպատակ դրեք երկու շաբաթում վերջացնել: Եթե գրադարան գնալու ցանկություն չունեք, տանն էլ եղած բոլոր գրքերն ընթերցել եք, կարող եք կարդալ օնլայն տարբերակով այստեղ: Սակայն ամեն դեպքում խորհուրդ կտամ չալարել ու գնալ գրադարան: 

Hand-made` բոլորս էլ կարող ենք: Սեփական ձեռքերով մի բան սարքելը մի այլ հաճույք է: Թող առաջին երկու անգամները ոչինչ չստացվի կամ վատ ստացվի, ժամանակի հետ հմտությունն էլ կգա, արագությունն էլ: Այս բլոգում բավականին հետաքրքիր մտքեր կան, քայլ-առ-քայլ էլ ներկայացվում է, թե ինչպես է պետք անել: Իսկ պատրաստածը կարող եք նվիրել մայրիկին, ընկերներին կամ էլ դնել պահարանում` մի երևացող տեղ ու հպարտանալ սեփական տաղանդով :)

Սովորեք պաղպաղակ պատրաստել: Ամառվա ամենահաճելի բաներից մեկը պաղպաղակն է: Իսկ երբ որ այն ինքներս ենք պատրաստում` տնային պայմաններում, երբ վստահ ենք մթերքների թարմության և մաքրության վրա, այն ավելի հաճելի է դառնում: Այստեղ կան բոլոր տեսակի պաղպաղակների պատրաստման եղանակներ: Պատրաստեք ինքներդ, հյուրասիրեք ընտանիքին ու զարմացրեք մայրիկին :)

Գնացեք զբոսայգի: Հավաքվեք ընկերներով ու գնացեք Մոնումենտ կամ Լունապարկ: Համտեսեք լցնովի պաղպաղակ, նստեք բոլոր հնարավոր ատրակցիոնները: Ուշադրություն մի դարձրեք այնտեղ հավաքված մարդկանց (քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ որակի մարդիկ են այնտեղ երբեմն հանդիպում), պարզապես վայելեք ժամանակը:)

Գնացեք թանգարաններ, թատրոն, պատկերասրահ, օպերա: Ամառը լավ ժամանակ է ինքնակրթվելու համար: Նման վայրեր հաճախելը կզարգացնի, ավել բան կսովորեցնի: Հայաստանի թանգարանները այստեղ են

Գնացեք այգիներ: Երևանում շատ հաճելի այգիներ կան, որտեղ կարելի է բավականին լավ ժամանակ անցկացնել թե միայնակ, թե ընկերական շրջապատում: Կարելի է առավոտյան վերցնել մի փոքրիկ գիրք, ամսագիր կամ թուղթ ու գրիչ, մի շիշ կոլա կամ ջուր, հեռախոսը զինել սիրված երգերով ու գնալ որևէ այգի: Զբոսնեք, ուսումնասիրեք մարդկանց, նստեք խոտին ու ձեզ բնության մի մասը զգացեք: Երևանի այգիներից են Անգլիական այգին (նույն ինքը Սունդուկյանի անվան այգին), Թումանյանի այգին (Կիևյան կամուրջի հարևանությամբ), Կոմայգին (Սունդուկյանի անվան այգու հարևանությամբ): Կան այգիներ, որտեղ արժե գնալ ընկերներով` Բուսաբանական այգին, Կոմիտասի անվան այգին:

Ֆիլմեր դիտեք: Հաստատ կան ֆիլմեր, որոնք հայտնի են, որոնց մասին շատ են խոսում, բայց մենք դրանք չենք նայել, թեև գիտենք, որ լավ ֆիլմեր են: 

Մարզվեք: Եթե ցանկանում եք ամառն անցկացնել օգուտով, կարող եք գնալ մարզասրահ:

Պատրաստեք կոկտեյներ: Ամառային շոգ ցերեկը կարելի է զովազնել ալկոհոլային և ոչ անկոհոլային կոկտեյլներով: Դրանք պատրաստելը հեշտ է, եթե ձեռքի տակ կան անհրաժեշտ բաղադրատարրերը: Ուսումնասիրեք այս կայքը. գտեք ձեզ դուր եկած կոկտեյլը և ձեզ պրոֆեսիոնալ բարմեն զգացեք :)

Ստեղծեք movie: Համարյա բոլոր համակարգիչների մեջ կա movie maker ծրագիրը, որով սարքում են sildeshow-ներ: Այն շատ հեշտ է, բավական է մի քիչ բզբզել, ու ամեն ինչ կստացվի: Ստեղծեք թեմատիկ movie-ներ (ձեր նկարները, ձեր դասարանը, ձեր կուրսը, ձեր սիրելի երգիչը կամ որևէ սոցիալական թեմա), այն բեռնեք youtube և հիացրեք մարդկանց :)

Հաճախեք յոգայի: Յոգան նպատակ ունի իրացնել մարդու պոտենցյալ հնարավորությունները: Այն մարդուն սովորեցնում է իր «ես»-ը կապակցել տիեզերական անսահման էներգիայի հետ, ապահովել մարմնի, մտքի և հոգու կապը, դրանց համաչափ ու փոխներգործող զարգացումը, գործողությունների կատարելությունը: Ուսումնասիրեք յոգա:

Հավաքեք ձեր սիրած երգերի ձայնասկավառակը: Առանձնացրեք ձեր ամենա-ամենասիրած երգերի թոփ 20-ը և ձայնագրեք CD-ի վրա: Այն կարող եք նվիրել ընկերներին, սիրած էակին կամ պարզապես պահել որպես հիշողություն ու երբեմն լսել:

Ունեցեք ձեր օրիգինալ շապիկը:Այս կայքում շատ լավ ու հետաքրքիր առաջարկ կա , որից կարող եք օգտվել: Կարող եք ունենալ ձեր օրիգինալ շապիկը, որից միայն դուք կհագնեք: Մանրամասների համար անցեք հղումով :)

Այցելեք դելֆինարում: Մի օր էլ կարող եք այցելել ու տեսնել մեր երկրում էկզոտիկ համարվող դելֆիններին: Կարող եք լողալ նրանց հետ կամ պարզապես շոյել նրանց:

Դիտեք որակյալ սերիալ: Լավ սերիալը կարող է դառնալ սիրելի, հերոսներն էլ` հարազատ: Սերիալ նայելու մեջ վատ բան չկա: Սերիալներն օնլայն դիտելու համար պարզապես պետք է www.vkontakte.ru սոցիալական ցանցում ունենալ հաշիվ, փնտրման տողում գրել սերիալի անունը, սերիայի համարը ու սեղմել վիդեոների բաժնի վրա:  

Այցելեք կենդանաբանական այգի: Կարող եք պարզապես լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ, տեսնել կենդանիներին ու խղճալ նրանց :))

Համեմատեք գիրքն ու ֆիլմը: Սկզբում կարդացեք գիրքը, ապա դիտեք ֆիլմը կամ հակառակը: Գրքերի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Գնացեք կինոթատրոն կես գնով: Իսկ դուք գիտե՞ք Օռանժի այս ակցայի մասին: Հաստատ արժե օգտվել, եթե ունեք Օռանժ քարտ:

Սովորեք ուտելիք պատրաստել:Այս կայքում կան շատ լավ բաղադրատոմսեր, կարելի է ընտրել մեկը կամ երկուսը, ուսումնասիրել սառնարանի պարունակությունը, գրել բացակայող մթերքների ցուցակ, ուղևորվել սուպերմարկետ, կատարել գնումներ և տուն գալով պատրաստել այնպիսի բան, որ երբեք չեք կերել: Զարմացրե՛ք ընտանիքին :)

Այցելեք տատիկ-պապիկին: Եթե ձեր նախնիներն ապրում են ձեզնից հեռու, ապա գոնե մեկ անգամ արժե նրանց այցելել, մի համեղ բան տանել, զրուցել, լսել խորհուրդներ:

Արթուն մնացեք ողջ գիշեր: Կյանքում գոնե մի անգամ արժե փորձել:

Դիտեք արևածագ և մայրամուտ:

Գնացեք Էջմիածին: Հավաքվեք մի քանի ընկերներով կամ ընտանիքի անդամներով ու գնացեք Էջմիածին: Անելու ու տեսնելու շատ բան կա հաստատ:

Սովորեք օտար լեզու: Կան ուսումնական շատ կենտրոններ, որտեղ սովորեցնում են օտար լեզուներ: Դա կարելի է անել նաև օնլայն այս կայքում: Կամ էլ գալ ինձ մոտ անգլերենի պարապմունքների :D

Գնացեք լողավազան: N13 կետում նշված մարզասրահներում կան նաև լողավազաններ:

Գրեք պատմվածք: Ամեն մեկիս մեջ կան թաքնված տաղանդներ: Գուցե ձեր տաղանդը գրելու մեջ է:

Նկարեք: Վերցրեք ֆոտոխցիկն ու ձեզ լուսանկարիչ զգացեք: Ամռան վերջում մի գեղեցիկ հավաքածու կունենաք:

Վարել սովորեք: Թեկուզ եթե մեքենա չունեք, արժե գնալ դասընթացների, օրերից մի օր մեքենա վարելու հմտությունը պետք կգա:

Նայեք աստղերին: Առանց մեկնաբանության:)


0

0

1836