Copy SMS

Խնդիրն ապացուցված է…

Խնդիրն ապացուցված է… - խնդիր, խոսքեր


Թերթատում եմ հսկա գրքիս գրված էջերը՝ ընդամենը մի քանի թերթ, ու դեռ որքա՜ն կա ավարտին: Ա՜հ, ի՜նչ ձանձրալի է… Կյանքիս գիրքն է, անունը՝ “Կյանք”, բայց իրականում… Իրականում կա ամեն ինչ, բացի կյանքից, բայց ամենից շատ այնտեղ պայքար է…

         Թերթում եմ, թերթատում ու մի պահ  հանկարծ մոռանում եմ, որ ձեռքիս գիրքն է կյանքիս, անունը՝ “Կյանք”: Սա, կարծես, մի սովորական, ատելի դասագիրք է երկրաչափության. անվերջանալի խնդիրներ, որ պահանջում են ապացուցումներ ու լուծումից հետո էլ անպայման գրվում է. “Խնդիրն ապացուցված է”…

 

  Իսկ ես հոգնել եմ արդեն. ի՞նչ եմ ապացուցում, ո՞ւմ եմ ապացուցում… Թողե´ք կյանքս հանգիստ ապրեմ… Դուք ի՞նչ եք անվերջ պահանջում… Ախր դուք էլ չգիտեք՝ կյանքն ինչպես ապրել, ձեզ համար էլ սա ընդամենը մի սովորական ու ատելի դասագիրք է երկրաչափության: Ինձ թողեք շնչել, ժպտալ ու երբեմն էլ ճչալ…Թողե´ք բղավեմ, ցնծամ, թողե´ք իմ կյանքն ինձ համար ապրեմ, թե չէ հսկա գիրքս եմ թերթատում ու գրված մի քանի էջ ընդամենը, այն էլ, անշուշտ, ձեզ համար ապրած օրերի տաղտկալի հուշ…

 

  

 

 

 

        Մի´ պահանջեք, մի´ տվեք…Ես ինձ համար պիտի ապրեմ…Դեռ շա՜տ էջեր են գրվելու, դեռ մի կյանք կա առջևում ու մի կիսակյանք էլ անցել է արդեն ու չկա ոչինչ, միայն “Խնդիրն ապացուցված է”…

 

         Ձեռքիս գիրքն է կյանքիս, անունը՝ “Կյանք” ու ես թերթատել, այրել եմ բոլոր էջերը գրված, բոլոր խնդիրները ապացուցված…

 

        

 

 Ես սկսում եմ ապրել նորաթուխ կյանքս…

 

         Պահանջե´ք ապացույցներ, լուծումներ…Պահանջե´ք անվերջ, անդադար…Օրերս հեղեղե´ք ձեր տաղտուկով, անիմաստ խնդիրներով…

 

         Ես այրել եմ կիսակյանքս ու…

      Ու … Ես գնում եմ կյանքս ապրելու, ժպիտներ շաղ տալու, ճչալու, գնում եմ կյանքովս կիսակյանքիս հաղթելու, ասելու,որ ձեր խնդիրներն առանց լուծելու էլ ապացուցված են արդեն…Գնում եմ կյանքովս ձեր կիսակյանքը ծաղրելու…Գնում եմ վայրկյաններս շնչելու…Գնում եմ կյանքի խնդիրը լուծելու…Իսկ հետո…Դե իսկ հետո՝ օրերիս վերջում,վերջին վայրկյանը շնչելիս անպայման կգրեմ. “Այսպիսով՝ խնդիրն ապացուցված է”…

9

8

851

  • Ꭿstx(K)
    2012-06-14 15:08:08
    (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • anna99
    2012-06-14 17:57:45
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ★ Lusine ★
      2012-06-14 19:58:07
      (ծաղիկ) (ծաղիկ) մերսիիիիիիի
  • Rik Ars ♥
    2012-08-23 21:36:58
    լավնա (լավ)
    • Lusine ...(((
      2012-08-24 11:24:12
      մերսի շատ Արս ջան.......... (ծաղիկ)