Copy SMS

Հնդկաստանում վազորդուհուն կասկածում են տղամարդ լինելու մեջ

Հնդկաստանում վազորդուհուն կասկածում են տղամարդ լինելու մեջ - հնդկաստան, վազորդ, սպորտ



Հնդկաստանի ոստիկանությունը Արևմտյան Բենգալիա նահանգում ձերբակալել է Պինկի Պրամնակ անունով թեթև ատլետուհուն, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

Պրամնակը մեղադրվում է բռնաբարության մեջ, ոստիկանությունը լուրջ կասկածանքներ ունի, որ վազորդուհին իրականում տղամարդ է:

Վազորդուհու մասին ոստիկաններին պատմել է նրա ընկերուհին, ով որոշ ժամանակ ապրել է Պրամնակի բնակարանում: Նա բողոքել է, որ իր զուգընկերը խոստացել է ամուսնանալ իր հետ, սակայն ավելի ուշ հրաժարվել է խոտումից:

Մարզուհին հերքել է ներկայացված մեղադրանքը: Այնուամենայնիվ, ոստիկանությունը տեղական դատարանից Պրամնակին բժշկական ստուգման ենթարկելու թույլտվություն է խնդրել: Սակայն Պրամնակը հայտարարել է, որ միջազգային մրցաշարերից առաջ բազմիցս ենթարկվել է բժշկական ստուգումների:

Հնդկաստանի Թեթև ատլետիկայի ֆեդերացիայից հայտարարել են, որ մինչև բժշկական ստուգումը Պրամնակի հանդեպ որևէ գործողություն չի իրականացվի:

3

4

1038

  • Inessa
    2012-06-15 11:06:12
    ետ աղըկա նկարը քցի տենանք (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • МаШкО
      2012-06-15 11:08:19
      Քցի տենանք, կասենք չէ՞> :D
  • ՆԱՐԵԿ
    2012-06-15 11:08:02
    :O :O :D
  • Fan Of
    2012-06-15 11:42:19
    :D :D :D :D :D :D :D (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) :O :O :O