Copy SMS

10 հետաքրքիր փաստ պարտքերի մասին

10 հետաքրքիր փաստ պարտքերի մասին - փաստեր, հետաքրքիր


10-րդ 
Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տափտակը կոչվում էր հիփոթեք:

9-րդ 
Հին սլավոնական գյուղերում գյուղացիները կիրառում էին փայտիկներ ստացականների փոխարեն: Ենթադրենք, գյուղացին պարտքով 4 պարկ ցորեն է վերցրել հարևանից: Նա փայտիկ է վերցնում և 4 նշան անում դրա վրա: Ստացականին վերջնական տեսք հաղորդելու համար գյուղացին այն երկու կես է անում` մեկը պահելով իրեն, մյուսը հանձնելով հարևանին:

8-րդ 
Ուինսթոն Չերչիլը ասում էր, որ պետության համբավը ամենից ճիշտ որոշվում է այն գումարով, որն այդ պետությունը կարող է պարտքով վերցնել:

7-րդ 
Ալեքսանդր Դյումա-հայրը շատ առատաձեռն էր: Զարմանալի չէ, որ նա միշտ պարտքերի մեջ էր: Դյուման սիրում էր ասել.”Ես երբեք և ոչ մեկին չեմ մերժել դրամի հարցում, բացառությամբ իմ կրեդիտորների”:

6-րդ 
Եթե Դուք ապրեիք XVI դարի Անգլիայում և պարտապան լինեիք, ապա ձերբակալությունից խուսափելու համար Դուք պետք է տանից դուրս չգայիք. պարտապանին իր տանը ձերբակալել չէր թույլատրվում:

5-րդ 
Հին Ռուսաստանում հետաքրքիր ավանդույթ գոյություն ուներ` անվճարունակ պարտապանին մտրակով ծեծում էին ամբոխի առջև: Այս պատժամիջոցի ժամանակ ձգտում էին խղճահարություն արթնացնել պարտապանի ընկերների կամ բարեկամների մոտ, եթե նրանք ամբոխի մեջ լինեին, որպեսզի վերջիններս վճարեն իրենց անպարտաճանաչ բարեկամի փոխարեն:

4-րդ 
Հին Ռուսաստանում առևտրականը, որը չէր վերադարձնում պարտքը ժամանակին, վտարյալ էր դառնում:

3-րդ 
Միջնադարյան արաբներին արգելված էր տոկոսի դիմաց գումարներ տրամադրել: Սակայն գոյություն ունեին օրենքը շրջանցելու տարբեր եղանակներ: Օրինակ, վկաների ներկայությամբ գնորդը պայմանագիր էր կնքում վաճառողի հետ` 1200 դինարով ստրուկ գնելու վերաբերյալ, որը նա պարտավորվում էր վերադարձնել 1 տարուց: Նույն պահին նախկին գնորդը վաճառում էր այդ նույն ստրուկին հին տիրոջը` կանխիկ ստանալով 1000 դինար:

2-րդ 
Հռոմեական Հանրապետության վերելքի ժամանակաշրջանում պարտքերը 60 օրվա ընթացքում չվերադարձնելու դեպքում պարտապանի ունեցվածքը բռնագրավում էին, ընդ որում պարտապանը զրկվում էր ոչ միայն իր կարողությունից, այլև պատվից: Հին հռոմեացիները վճարում էին իրենց պարտքերը ամեն ամիս: Որպեսզի վճարումները չուշացվեն, նրանք իրենց մոտ պահում էին հատուկ գրքույկ – օրացույցներ:

1-ին 
Կվակուտլ ցեղի հնդկացիների մոտ այսպիսի ավանդույթ կար` եթե որևէ մեկը պարտքով գումար էր վերցնում, ապա գրավ էր դնում իր անունը: Քանի դեռ այդ մարդը չի վերադարձրել իր պարտքը, նրան դիմելու են անիմաստ ձայներով ու կանչելու են շարժումներով:

  • Մայլիի N1 ֆանատնա
    2012-06-14 13:17:52
    Շաաաաաաաատ հետաքրքիր էին (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ★ Lusine ★
    2012-06-14 13:17:59
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Sergo
    2012-06-14 13:21:39
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • մեթրսի :) :)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)