Copy SMS

Աշխարհում 10 ամենաթանկ գրքերը

Աշխարհում 10 ամենաթանկ գրքերը - գրքեր, ամենաթանկ, հետաքրքիր


Տպագիր խոսքը ժամանակակից թվային տեխնոլոգիաների աշխարհում ձեռք է բերում հատուկ իմաստ: Դա առաջի հերթին վերաբերվում է պատմական արժեք ունեցող և իսկապես հազվագյուտ գրքերին: Այդպիսի բացառիկ նմուշ ունենալու համար որոշ մարդիկ պատրաստ են վճարել աներևակայելի գումարներ: Եվ այսպես, ներկայացնում ենք ձեզ տոպ-10 աշխարհում ամենաթանկ գրքերի ցանկը, սկսած միջնադարի ձեռագրերից:

1. Գուտենբերգի կտակարանը
Գուտենբերգի կտակարանի I հրատարակության առաջի գիրքը 180 հրատարակվածներից: Այդ գրքի թողարկման օրը ավանդաբար ընդունված է համարել գրատպության հիմնադրման օրը: Դժվար է գերագնահատել գրքի մշակութային արժեքը: Հայտնի է Գուտենբերգի կտակարանի միայն 47 օրինակների մասին, որոնք պահպանվել են մինչ հիմա և որոնց կեսից քիչն է որ ամբողջական են: Մեկ օրինակի մոտավոր արժեքն է՝ $25-35 մլն:

2. «Լեստերի կոդեքսը»
72 էջանոց կոդեքսը պարունակում է Լեոնարդո դա Վինչիյի բնագիր էսկիզները և գիտական աշխատանքները: Հայտնի է, որ 1717 թվականին գիրքը ձեռք է բերել կոմս Լեստեր Տոմաս Կոկը: Իսկ 1980 –ին այն գնեց Համմեր ազգանունով նմուշահավաքը: Հետագայում, 1994 թվականին գիրքը գնեց կոմպյուտերային մագնատ՝ Բիլլ Գեյթսը անհավանական՝ $30,8 մլն: Վերջի ձեռքբերումը Լեոնարդո դա Վինչիյի աշխատանքներով գիրքը դարձրեց աշխարհում ամենաթանկարժեքներից մեկը:

3. «First Folio»
Շեկսպիրի պիեսների առաջի հրատարակությունը, որը լույս է տեսել 1623 թվականին, հեղինակի մահից 7 տարի հետո, ընդունված է համարել աշխարհում ամենաարժեքավոր գրքերից մեկը: Այն ունի 900 էջ և պարունակում է 36 պիես: Այս գրքի արժեքն է $22,6 մլն:

4. «Ամերիկայի թռչունները» («Birds of America»), $8,8մլն արժողությամբ:

5.Անրի-Լուի Դյուամել-Դյումոնսո - «Մտորումներ հացի առևտրի մասին» («Traites Des Arbres Fruitiers») - $4,5 մլն:

6. «Geographia» —$3,9 մլն:

7. Գերարդ Մերկատորի «Եվրոպայի քարտեզագիրքը» - $1,3 մլն:

8. Կոմիկսներ «Action Comics №1» - $1մլն:

9. Էդգար Պո «"Տամերլանը" ևայլ բանաստեղծություններ » - («Tamerlane and other poems») — $662 500:

10. Սենդակ Մորիս «Որտեղ ապրում են հրեշները» («Where the wild things are»)- $10200: