Copy SMS

Ինքնավստահություն

Ինչով էլ որ մարդ զբաղվում է, ինչի էլ ձգտում է, նրա համար նպատակին հասնելը անչափ դժվար, իսկ որոշ դեպքերում նաև անհնարին կլինի, եթե բացակայում է ինքնավստահությունը: Անվստահ մարդիկ բարձունքների չեն ձգտում, հեշտ հանձնվում են և հազվադեպ են հաջողության հասնում:

Ինքնավստահություն - մարդ, ինքնավստահություն, մտքեր, պատմություն


Պարադոքս է, բայց երբեմն նույնիսկ ամենաուժեղները և տաղանդավորները, որ ունակ են ինչ-որ բնագավառում մեծ գործեր անելու և աներևակայելի հաջողությունների հասնելու, կես ճանապարհին հոգնատանջ կանգ են առնում և ձեռքերն անուժ իջեցնում միայն այն պատճառով, որ չեն հավատում իրենց ուժերին ու ընդունակություններին: Ի սկզաբանե ինքնավստահությունը կա մեզանից յուրաքանչյուրի մեջ, բայց, ցավոք, կյանքի տարբեր իրադարձությունների ազդեցության տակ այն աստիճանաբար դառնում է ավելի ու ավելիպակաս: Այն «խեղդելու» առաջին քայլը արվում է մանկությունում, երբ երեխային պարտադրում են ամենուր և ամեն ինչում հետևել ծնողներին, առանց առարկելու ենթարկվել նրանց հրամաններին՝ այդպես ամեն քայլափոխի նրանց մեջ թերարժեքության բարդույթ սերմանելով: Այնուհետև երիտասարդ մարդը, որ հազիվ էր հասցրել իրենից թոթափել ընտանեկան «բարուրի» կարգավիճակը, ընկնում է մեծերի աշխարհ, որտեղ ավելի ուժեղ և իշխանատենչ մարդիկ սկսում են բառացիորեն ճնշել նրան իրենց հեղինակությամբ՝ ցույց տալով արևի տակ նրա տեղը: Տխուր է հնչում, այնպես չէ՞:

 Մի  պատմություն կա սանտեխնիկի մասին, ով օրերից մի օր երազեց երել ինչ-որ ամսագրի խմբագրություն: Բայց այնտեղ ամեն ինչ «ընկավ իր տեղը», նրա երեսին պարզապես ծիծաղեցին. «Ո՞ւր ես գլուխդ խոթում, դու քեզ կողքից նայե՞լ ես: Դու ի՞նչ բանաստեղծություն պիտի գրես, գործդ աղբահան խողովակներ անցկացնելն է, գնա արա»: Դա լսելով  սանտեխնիկը իրեն զգաց որպես ցեխի մի կտոր, որի լավագույն հեռանկարը ինչ-որ կոշիկի կպչել, չորանալ ու հանգիստ մեռնելն է: Ու կորցնելով ինքնավստահության վերջին մնացորդը նա վախվորած ներողություն խնդրեց ու դուրս փախչեց խմբագրությունից՝ համոզված, որ այլևս բանաստեղծություն չի գրի:

Ինքնավստահություն - մարդ, ինքնավստահություն, մտքեր, պատմություն

Շատ հավանական է, որ կյանքում նրան հաճախ էր բախտ վիճակվում լսելու, թե ով է ինքը և ինչի է ընդունակ՝ ընդ որում գունազարդված ամենասև գույներով: Այդպիսի խելոք «բարյացակամներ» ամենուր են, սկսած առաջին ուսուցչուհուց, ով հենց առաջին օրից կպցրեց «դվոեչնիկ» պիտակը, վերջացրած ծնողներով, ովքեր միանգամից որոշեցին իրենց «դվոեչնիկի» ճակատագիրը՝ նրան ամենայն լրջությամբ բացատրելով, որ այդպիսի խելքով միայն սանտեխնիկ կարող է լինել:Ահա այդպես էլ նա պիտի գոյատևեր՝ մշտապես զգալով իր թերարժեքությունը, ամաչելով ինքն իրենից և իր ներքին ցավը ալկոհոլի ահագին դոզաներով փարատելով:Մեծամասամբ անվստահ մարդիկ այդպես էլ սպանում են իրենց ընդունակությունները, իրենց «ես»-ը: Բայց, բարեբախտաբար, այս պատմությանը ուրիշ ավարտ էր նախատեսված:

Մոտակա սրճարաններից մեկում թեթևակի հարբելուց հետո կյանքից զզված սանտեխնիկը տուն էր վերադառնում, երբ ավտոբուսի կայանի կողքին տեսավ գեղեցիկ մի աղջկա: Դա սեր էր առաջին հայացքից: Այլևս հոգում հիասթափության համար տեղ չմնաց, ամեն ինչ իր տեղը զիջեց սիրո վեհ զգացմանը: Իսկ աղջիկն այդ ընթացքում աշխույժ ծիծաղելով խոսում էր հեռախոսով ու այնպես տարված էր, որ չնկատեց, թե ինչպես մի երիտասարդ, գաղտագողի մոտենալով, ձեռքից կորզեց պայուսակը և փախուստի դիմեց հենց սանտեխնիկի կանգնած տեղի ուղղությմաբ: Երիտասարդ թմրամոլը չէր կարող ենթադրել, որ իր ճանապարհին կանգնած այդ տարօրինակ, փնթի հագնված և հարբած մարդը կարող էր այդպես արագ կողմնորոշվել: Բայց սերը, ինչպես գիտենք, հրաշքներ է գործում: Սանտեխնիկը մի հարվածով գետնին է գլորում տղային, վերցնում ընկած պայուսակ ը և տալիս սքանչելի աղջկան, ով պատահածից շոկի մեջ էր: Հոտո՝ ամեն ինչ սովորականի պես. հանդիպումներ, խստովանություն, ամուսնություն… 

Ինքնավստահություն - մարդ, ինքնավստահություն, մտքեր, պատմություն

Բայց սա էլ դեռ բոլորը չէ, end-ը դեռ բավականաչափ happy չէ:Աղջիկն այնպես էր տպավորված սանտեխնիկի արարքով, որ վերջինս նրա աչքերում դարձավ կուռք, բարոյականության և քաջության մարմնավորում: Դա զգալով՝ կյանքի համը առաջին անգամ զգացած սանտեխնիկը իրեն ավելի վստահ զգաց: Նա հավատաց, որ ինքը ճակատագրից մերժված չէ, գենետիկական սխալ չէ և որ կարող է կյանքումհաջողության հասնել:Սիրեցյալի խորհրդով նա հավաքեց իր բանաստեղծությունները (որոնք կնոջ կարծիքով հիասքանչ էին) և նորից տարավ խմբագրություն: Բայց մինչ այդ նա իր արտաքինը իդեալական կարգի բերեց: Խիստ, ծանրակշիռ արտաքինը և վստահ հայացքը արեցին իրենց գործը: Ոչ ոք նրա մեջ չճանաչեց այն փնթի սանտեխնիկին, որի ստեղծագործունեությունը այդպես փառահեղ ծանակում էին:

…Հիմա նա բանաստեղծություններ է գրում, հրատարակում գրքեր և իրեն համարում աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Ինքնավստահություն - մարդ, ինքնավստահություն, մտքեր, պատմություն

Ահա այսպիսի հրաշքներ կարող է գործել անսպասելիորեն չգիտես որտեղից հայտնված ուժեղ ինքնավստահությունը: Այս պատմությունում նրա առաջանալուն նպաստել է սիրո վեհ զգացումը, բայց նույնիսկ առանց դրա էլ կարելի է վերադարձնել կորսված վստահությունը և հասնել այն ամենին, ինչին ձգտում ես:

Մտածեք այդ մասին…

7

18

2200

  • Lollipop
    2012-06-15 22:30:13
    Եղեք ինքնավստահ, բայց տեղին՝ հիշեք բոլորդ O:) (գինի)
  • Lilit((((((
    2012-06-15 22:31:31
    մի հատ նկար սկզբից քցի (ծաղիկ) (ծաղիկ)
    • Arpin
      2012-06-16 15:34:58
      շնորհակալ եմ խորհրդի համար (ծաղիկ)
  • Lianna
    2012-06-15 22:48:17
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • RIMA
    2012-06-16 08:22:35
    (բռավո) (բռավո) (խոնարհվել)ՈՒ էԴ ԱՆԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒթՅԱՆ ՊԱՏճԱՌԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ծՆՈՂՆԵրՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ :^)
  • МаШкО
    2012-06-16 09:31:26
    Ինքնավստահությունը կարևոր երևույթա Մարդու կյանքում: Մի հատ տղայի հետ ծանոթացա զորամասում, ինքը ուժեղ տղա էր, բայց ասեց, որ ախպերսա իրան օգնել որ կարողանա ծառայել, քանի որ հոգեբանությամբ ծատ թույլա եղել: Ամեն դեպքում, պետքա վստահ լինեք ձեր ուժերին, չպետքաթերագնահատեք ձեր սեփական հնարավորությունները: O:)
    • Arpin
      2012-06-16 15:33:26
      Ինքնավստահությունը հաջողության բանալին է....իսկ փուչ ինքնավստահությունը առաջ է բերում արհամարհանք...
      • МаШкО
        2012-06-16 15:34:14
        Համաձայն եմ Արփի ջան,,,, սա քո առաջի՞ն գրառումն է
      • Arpin
        2012-06-16 15:36:57
        իհարկե :)
      • МаШкО
        2012-06-16 15:38:03
        Այդ դեպքում Բարի գալուստ Քոփի Աշխարհ: Թող քո բոլոր մյուս գրառումները փայլեն իրանց որակով ու խորիմաստությամբ: (լավ)
      • Arpin
        2012-06-16 15:56:29
        շնորհակալ եմ բարի խոսքերի համար (խոնարհվել)
      • МаШкО
        2012-06-16 15:57:02
        Խնդրեմ հուսով եմ կընկերանանք O:)
      • Arpin
        2012-06-16 16:01:09
        Խմենք ընկերության կենածը (գինի) (գինի)
      • МаШкО
        2012-06-16 16:04:36
        Խմենք (գինի)
  • Lana
    2012-06-16 11:07:26
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրեսսս (ծաղիկ) (ծաղիկ)
    • Arpin
      2012-06-16 15:34:03
      O:)
  • Christy
    2012-06-16 11:30:22
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:)
  • m .NARA
    2012-06-18 13:03:03
    ԵՍ ԿՄՏԱԾ ԵՄ. ԼԱՎՆ ԷՐ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)