Copy SMS

Անեկդոտներ

Անեկդոտներ - կադր,նկար, ծիծաղ, ուրախություն


Մեկը Աստծուն հարցնում է. 

-Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին: 
-Մեկ վայրկյան, զավակս: 
-Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը: 
-Մի կոպեկ, զավակս: 
-Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր: 
-Մի վայրկյան սպասի´ր, զավակս...



 Ապարանցուն հարցնում են ինչու՞ ես տղայիդ անունը «պապա» դրել։ Պատասխանում է, բա հորս անունն ա։



Ապարանցին գնում է մարմնավաճառի մոտ։ Գինը վճարելուց հետո սա սկսում է կրքոտ համբուրել։ Ապարանցին էլ թե.

- որ էդքան սիրում էիր, փողը ինչի՞ վերցրիր



Ապարանցուն հարցնում են արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու։


Հոգեբուժարան. բժիշկը՝ հիվանդին. 
-Ես ձեզ մոտ մեծ առաջընթաց եմ նկատում: 
-Առաջընթա՞ց: Լավ էլի. 6 ամիս առաջ ես Նապոլեոնն էի, իսկ հիմա՝ ոչ մեկը:




Հիվանդը բժիշկին. 
– Բժիշկ, չեմ կարողանում քնել, ինչ անեմ։ 
– Մինչև 3 հաշվի։ 
– Այդքան քիչ,– զարմաված հարցնում է հիվանդը։ 
– Դե եթե մինչև ամենաշատը 4 անց 15 հաշվելը չօգնի, այն ժամանակ դեղ կգրեմ,– պատասխանում է բժիշկը։


- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
- Երկզոքանչությամբ:




Մի մարդ գալիս է բժշկի մոտ։
-Բժիշկ երեխա չենք ունենում։
-Մի անհանգստացեք, կստուգենք, կիմանանք ի՞նչն է խնդիրը, կբուժենք…
-Ես գիտեմ, ինձնից է։ Ախր հայրս էլ երեխա չէր ունենում, պապս էլ, նրա հայրն էլ …
-…բա դու որտեղի՞ց ես։
-…ե՞ս, ես Կիրովականից եմ։




Երեխան պարտադիր պետք է հաճախի մանկապարտեզ, գոնե մի երկու շաբաթ։ 

Դրանից հետո հանգիստ կարելի է բոլոր հյուրերին բացատրել, թե որտեղից է նա սովորել այդքան վատ բառերը։



Առաջին դասարանցի երեխան ընկերուհու հետ գալիս է տուն ու մորը հարցնում.

-Մամ այ մամ, բա փոքր երեխաները երեխա ունենու՞մ են.

-Չե բալա ջան, փոքրիկները չեն կարող երեխա ունենալ, մեծանում են նոր են ունենում, - Սա էլ ընկերուհուն.

-Բա որ ասում էի մի վախեցի...



Բանվորը հոգնած գալիս է տուն ու կնոջը սիրեկանի հետ բռնացնելով ասում է.

- Էրնեկ ձեր հավեսին...


Z
5

4

1427

  • Molli
    2012-06-16 13:57:44
    ]:) ]:) ]:) ]:) ]:) :D :D :D :D լավնեեիիիինննննն :D :D :D :D :D
  • david199801
    2012-06-16 13:58:28
    http://wowarmenia.blogspot.com/
  • Ավագյան Կ.
    2012-06-16 14:03:57
    Մեկը Աստծուն հարցնում է. -Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին: -Մեկ վայրկյան, զավակս: -Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը: -Մի կոպեկ, զավակս: -Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր: -Մի վայրկյան սպասի´ր, զավակս.......էս նույնը կոմիքսի տարբերակով մի 100000 անգամ եղելա
  • SMBAT
    2012-06-16 14:58:30
    ՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ ԲՈՈՑ ԷԷՐՐՐՐՐ :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D