Copy SMS

Ի՞նչ ենք մենք ուտում

Ի՞նչ ենք մենք ուտում - չիպսեր, ըմպելիքներ, մաստակ


Ի՞նչ ենք մենք ուտում - չիպսեր, ըմպելիքներ, մաստակ

ՉԻՊՍԵՐԸ, ԸՄՊԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՏԱԿՆԵՐԸ ՎՆԱՍ ԵՆ

Հայաստան ներկրվող սննդի բազմաթիվ տեսակներ գենոմոդիֆիկացված են
Այսօր սննդի շուկան սպառողին ընտրության մեծ հնարավորություն է առաջարկում: Բայց շատ հաճախ մեր առօրյայում օգտագործվում է սնունդ, որի կենսաբանական ծագման մասին գրեթե ոչինչ չգիտենք: Ո՞ւր են կորել հայկական համեղ լոլիկներն ու կարտոֆիլները: Արդյո՞ք շուկայում առկա սննդամթերքը պատրաստված եւ աճեցված է բնական պայմաններում եւ այն բացասական ազդեցություն չի թողնում մարդու օրգանիզմի եւ շրջակա միջավայրի վրա: Մասնագետների ներկայացմամբ, առողջության հետ կապված խնդիրները միշտ չէ, որ կրում են ժառանգական կամ գենետիկական բնույթ: Մարդու օրգանիզմի ու աշխատունակության վրա մեծ ներգործություն ունի օգտագործվող սննդամթերքը, ավելի ճիշտ՝ սննդամթերքի բաղադրությունը, որի մեջ մտնում են տարբեր հավելումներ:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց կենսաքիմիկոս Ալբերտ Անտոնյանը, այսօր մեծ տարածում գտած գենոմոդիֆիկացված օրգանիզմները մեզ օտար են. «Առողջության համար իհարկե վնասակար են: Օրինակ, գենոմոդիֆիկացված սոյան նպաստել է, որ կենդանիները մահանան՝ դեռ չծնված»:
Ալբերտ Անտոնյանի խոսքերով, բնությունը փակ տարածություն չէ, այն չի կարելի դիտարկել որպես ակվարիում, որտեղ մասնագետները կարող են փորձեր կատարել: Մեր հարցին, թե ինչպե՞ս կարող են նման օրգանիզմները վնասել մարդուն եւ ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ, կենսաքիմիկոսը պատասխանեց. «Ալերգիայից մինչեւ մահ: Նախ պետք է այնպես անել, որ Կովկաս չմտնեն գենոմոդիֆիկացված բույսերն ու սերմերը, որպեսզի մենք գործածենք մեր օգտագործած պոմիդորը: Իսկ մեր այսօրվա պոմիդորը արդեն կասկածելի է. ավելի ամուր է, ավելի կարմիր է, ավելի դիմացկուն: Ենթադրություններ կան, որ դա գենոմոդիֆիկացված է: Մենք փչացնում ենք, փաստորեն, բնությունը: Հաշվի առնելով մեր երկրի փոքր գյուղատնտեսական տարածքները եւ այն, որ Հայաստանը հանդես է գալիս կենսաբազմազանության հայտնի օրրաններից մեկը, որպեսզի չվնասենք մեր կենսաբազմազանությանը, մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանը լինի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներից ազատ գոտի»:
Ըստ մասնագետների, այս ամենից բացի, վերանում են նաեւ բանջարեղենի ավանդական տեսակները: Բացի այդ, գենետիկական աղտոտումը կարող է առաջացնել գլոբալ փոփոխություններ: Տրանսգենային բույսերի օգտագործման դեպքում հողը կորցնում է բերրիությունը, դառնում անպիտան մյուս բուսատեսակների համար:
Գենետիկապես մոդիֆիկացված օրգանիզմների վնասակար ազդեցության մասին վկայում է նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը. «Բավականին շատ են դեպքերը, երբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները կամ դրանք պարունակող սննդամթերքը պատճառ են դարձել տարբեր տեսակի թունավորումների, բավականին շատ են ալերգիկ երեւույթները ազգաբնակչության մեջ, իսկ թե ինչո՞ւ չեն պայքարում, որովհետեւ այդ կորպորացիաները միլիարդավոր գումարներ են դնում այս բիզնեսի զարգացման մեջ»: Հ/կ-ն 2008թ. տարեսկզբին գյուղնախարարությանը առաջարկել էր փոփոխություն կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես այն սննդամթերքը, որոնց բաղադրության մեջ 0.9%-ից ավելի կլինեն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, տուփի վրա պարտադիր նշվի դրա մասին. «Ուրախ եմ, որ նախարարությունը մեր առաջարկն ընդունել է նախագծում, ուղարկվել է միջազգային փորձաքննության եւ հուսով եմ, որ այն կհասնի ԱԺ, եւ ԱԺ-ն էլ կամրագրի օրենքում»:
Մեր հարցին, թե մինչ օրենքի ամրագրումը, ինչպե՞ս պետք է պաշտպանվի սպառողի իրավունքը, եւ եթե որեւէ մեկն առողջական խնդիրներ ունենա, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, պարոն Եղոյանն ասաց. «Եթե չկա տեղեկատվություն ապրանքի վրա, սպառողը չի կարող լինել պաշտպանված, ուրիշ բան, եթե կան եվրոպական այլ ապրանքատեսակներ, որոնք արդեն մակնշված են, այդ դեպքում սպառողը կարդալով մակնշվածը, կարող է ընտրություն կատարել: Իսկ այսօր դեռ նման տեղեկատվություն չկա: Հետեւաբար, սպառողն էլ չունի ընտրության հնարավորություն: Այս առումով սպառողի պաշտպանվածության հարցը չափազանց բարդ է այսօր»:
Նշենք նաեւ, որ առողջության համար վնասակար են նաեւ զանազան «մաստականման» կոնֆետները։ Այս կոնֆետների մեջ շաքարից բացի, կան նաեւ մեծ քանակությամբ քիմիական հավելանյութեր: Նույնը կարելի է ասել նաեւ երեխաների այդքան սիրած չիպսերի եւ զանազան ըմպելիքների մասին:
Ըստ Ա. Անտոնյանի, շոկոլադների եւ օսլայի մեջ եւս մտնում են նյութեր, որոնք գենոմոդիֆիկացված են: Մասնագետների ներկայացմամբ, վերջին տարիներին արդյունաբերական նպատակներով ստեղծվում են գենոմոդիֆիկացված ծառերի տնկադաշտեր: Այդպիսի ծառերն աճում են ավելի արագ՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ավելանալով մի քանի մետրով: Այս տեսակները, շնորհիվ արագ աճելու ընդունակության, տարածվելով անտառների եւ այգիների մեջ, կարող են դուրս մղել մյուս տեսակներին, որոնք ոչ մրցունակ են լույսի, հողի եւ ջրի համար:

9

70

1310

  • МаШкО
    2012-06-16 21:45:19
    Ես դրանցից չեմ օգտագործում,,,,առողջ կյանք եմ վարում (լավ)
    • S♥na
      2012-06-16 21:45:52
      մաղադանոս և մառոլ (լավ) :D :D :D
    • GOR BARCA FAN
      2012-06-16 21:45:58
      ես շատ եմ սիրում չիպս :( :( :(
      • МаШкО
        2012-06-16 21:47:41
        յախք,,,,, Գոռ ջան նախքան ուտելդ հիշի ՄԱշը դրան յախքա ասել...... ետի փույա..... լավը չի,,,,,տզզզզզա
      • S♥na
        2012-06-16 21:47:54
        ես տանն եմ սարքում, մաքուր ու համով (լավ) լավաշով, ձեթով մեկ էլ համեմունքներով (լավ)
      • GOR BARCA FAN
        2012-06-16 21:48:45
        քխաաա :D ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ոնց ասես էլ չեմ ուտի
      • МаШкО
        2012-06-16 21:48:56
        Կարտոֆիով էլա համեղ ստացվում..... (լավ)
      • МаШкО
        2012-06-16 21:49:46
        կնայես կասես ուֆֆֆ սրա հելածն ինչա հենա մի հատ յոգուրդ կառնեմ կխմեմ,,,,, ես տենց եմ տողել,,,,,
      • GOR BARCA FAN
        2012-06-16 21:50:58
        ջաան ևս մեկ բաղադրատոմս սրանից հետո մամային կասեմ սարքի (լավ)
      • МаШкО
        2012-06-16 21:51:44
        ապրես (լավ)
      • GOR BARCA FAN
        2012-06-16 21:52:26
        O:) (ժպիտ)
  • S♥na
    2012-06-16 21:46:14
    համ էլ մենք մաստակները չենք ուտում :D
  • Ավագյան Կարինա.
    2012-06-16 21:46:45
    բայց դե հիմա ինչին նայում ես սաղ վտանգավոր են,,մենակ հատուկենտ ուտելիքներն ու ըմպեկիքներն են առողջարար,,բայց դե առանց չիպսի,,կամ գազաորված ըմպելիքի էլ չի լինում (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Knarik
    2012-06-16 21:47:38
    Ես մաստակ չեմ ուտում,բայց ահավոր շատ եմ ծամում,սաղ ստամքոսս քայքայվելա երևի.... :( :D
    • Ավագյան Կարինա.
      2012-06-16 21:48:00
      :D
    • N.....
      2012-06-16 21:51:50
      Վայ ամանննննննն :( ]:) :D ......................
      • Knarik
        2012-06-16 21:52:42
        Վույ նամաննննն (վայքո) :D :D :D
      • N.....
        2012-06-16 21:53:33
        Չէ,ոչ թե վույ,այլ՝ վայ ;) :D ...................
      • Knarik
        2012-06-16 21:55:37
        Կամ էլ թե,ոչ թե ,այլ՝ ամանննննննն ;) ]:) ....
      • N.....
        2012-06-16 21:56:30
        Լեզուս փաթ ընկավ կարդալուց,մի հատ էլ գրի,բայց նորմալ (պաղպաղակ) (պաղպաղակ) ]:) :D .................
      • Knarik
        2012-06-16 21:57:28
        Քո լեզու՞ն (:| Լավ էլ մի ստից ձևեր բռնի ;) :D
      • N.....
        2012-06-16 21:58:29
        Ես բան էլ չեմ բռնումմմմմմ ;) :P :P :) ..........
      • Knarik
        2012-06-16 22:02:16
        Իիի խեղդում ես,թողղ..,,...................վիզսս (վայքո) :D :D
      • N.....
        2012-06-16 22:05:37
        Էդ վիզդ չի բալիկ ջան ;) :D :D ............
      • Knarik
        2012-06-16 22:08:20
        Վաայ ես ո՞նց կարող էի քո լեզուն,իմ վզի հետ խառնել (վատ) :D :D :D
      • Knarik
        2012-06-17 09:21:06
        Վաայ Հաս պիտի գրեի ,,Կամ էլ թե,ոչ թե նամաննննն ,այլ՝ ամանննննննն,, :D Իսկի չէիր էլ ջոկել :D ]:) ...
      • N.....
        2012-06-17 10:43:54
        Ճիշտ ես,քո լեզուն (ծաղիկ) ]:) :D ............................
      • Knarik
        2012-06-17 10:45:43
        էէհ աչքերդ էլ են հեչ եղել :( :D :D :D
      • N.....
        2012-06-17 11:13:52
        Լավ է,բա քո ուղեղը :( :( ]:) :D .................
      • Knarik
        2012-06-17 13:01:27
        Դու պիտի գրեիր՝ բա ուղեղս :( :'( .... ]:) ]:) :D :D
  • Alex360°
    2012-06-16 21:49:13
    ես ուտում եմ գիպս կավիճ մել ցեմենտ :D :D
    • МаШкО
      2012-06-16 21:50:36
      հա որ ես էլ ըտեղ աշխատեի ընդմիջման ժամին էլ ծիքամածիկ կքսեի հացին կուտեի :D
      • Alex360°
        2012-06-16 21:55:08
        :D :D ծիքամածիկիծ մելայիննա լավը (ուրախ) կամ Կավելի կլեն :D
      • Alex360°
        2012-06-16 21:55:22
        կաֆելի
      • МаШкО
        2012-06-16 22:15:54
        լավ էլ արդեն տերմիններ լուրացրել ես հա :D ԾԵփակամիկ սխալ էի գրել (ախ)
    • Knarik
      2012-06-16 21:51:00
      Դու մարդ էլ կուտես (լավչեմ) (ուրախ)
      • Alex360°
        2012-06-16 21:55:39
        քեզ որ հաստատ :D
      • Knarik
        2012-06-16 21:56:30
        Իիիի :P Տղա ես արի ձեռի ուշ կպնենք ;) :D ...
      • Knarik
        2012-06-16 21:56:40
        ..ուժ..
      • Alex360°
        2012-06-16 21:57:40
        ուր գամ ասա գամ լպնենք կամ հիմա ձեռտ տուր կպնենք :D
      • Knarik
        2012-06-16 21:58:56
        Բայց 2 ձեռով,դու ՝ 2 մատով ;) :D Քցվի մեր հայաթ :D
      • Alex360°
        2012-06-16 22:04:47
        համաձայն եմ ;) թափով գալիս եմ :D
      • Knarik
        2012-06-16 22:07:47
        Հա լավ մեկա կրված ես ;) Դե լավ ,որ հելել ես ոտի,մի պաչկա ծամոն կբերես (խփո) :D :D
      • Alex360°
        2012-06-16 22:12:54
        եթե կրես տասս պաչկա կտամ եթե չէ մի պաշկա :D
      • Knarik
        2012-06-16 22:13:51
        Յաաա էս ուզում ես ասես՝ ջոմարդ տղա եսս ;) :D :D Լավ վայրկյանները գնացին (խփո) :D
      • N.....
        2012-06-16 22:14:42
        Քը-նար,Քը-նար (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) .............. (գինի) .......... ]:) :D ..............
      • Knarik
        2012-06-16 22:17:10
        Ավելի աժխույժժժժժ (ուռա) (ուռա) (ուռա) :D :D :D
      • N.....
        2012-06-16 22:19:00
        Սրանից ավել չի լինում,դու էլ միացի (պարել) (պարել) ]:) .........
      • Alex360°
        2012-06-16 22:19:42
        իմ ուժերին վստահ եմ (լավ) (ուրախ) ուզում ես տասս պաչկա էլ հետո կտամ :D դե ուժ հավաքի սկսում ենք
      • Knarik
        2012-06-16 22:20:16
        Բա ո՞վ կպնի Ալեքսի հետ :^) Չէ ԴՈւ ԲԱԼԵՏ ԱրԱ,ԵՍ ՊԻՏԻ ԻրԱՆ ՏԱՊԱԼԵՄ ;) :D :D
      • N.....
        2012-06-16 22:21:05
        Կարողա գիտես բոյ ես կպննում,որ մի հատ էլ տապալես ]:) ]:) :D ...............
      • Alex360°
        2012-06-16 22:23:19
        տապալես ՞՞՞՞՞ ով դու անհնարա ավելի լավա մի պաչկա վեկալ գնա ձեռքերտ մի ցավացրա անհավասար մարտում ... ինչքան էլ երկրպագուներտ աշխույժ լինեն մկաններտ չի ուռի :D
      • Knarik
        2012-06-16 22:24:29
        Չէ հաս,եզիկ եմ մորթում ;) :D :D
      • N.....
        2012-06-16 22:25:14
        Ախ տենց (օգո) (օգո) ;) .....................
      • Knarik
        2012-06-16 22:25:41
        Գլխքցդ թողեմ,նոր կիմանաս,,,Լոմկա-լոմկա հրաժեշտ կտաս կյանքիդ :D :D
      • Knarik
        2012-06-16 22:27:42
        Ախ տենց... ;) (օգո) (օգո) .... :D
      • Alex360°
        2012-06-16 22:29:00
        եզիկ ես մորթում (դեմք) (դեմք) ... մեծ մեծ մի խոսա հա կագամ կիմանաս ով լոմկա լոմկա հրաժեշտ կտա այս դառը մեղսավոր կյանքին :D :D :D
      • Knarik
        2012-06-16 22:31:55
        Դու մի օր քեզ ասիր եզզզզզզ,տենց տպավորվար մեջս O:) :D ......Ճիշտա իմ լեզուն երկարա,բայց էդ չի նշանակում,որ իմ վրա կարաս ;) :D :D
      • Alex360°
        2012-06-16 22:34:01
        (դեմք) (դեմք) ինձ կարաս մորթես ՞ լոզուտ երկարա մկաններտ կարճա .. քո երկար լեզուն քեզ չի փրկի երկու ձեռքով ;) :D
      • Knarik
        2012-06-16 22:41:32
        Ոչինչ դու դեռ շատ կլսես իմ մասին ;) ... Բերդերում նստած քո պատճառով (վատ) :D
      • Alex360°
        2012-06-16 22:44:56
        դու սպասի տեղ հասնեմ կիմանանք ով կլսի ում մասին դու քո երկար լեզվով թե ես իմ մեծ մկաններով երկու մատով :D :D
      • Knarik
        2012-06-16 22:47:35
        էէէ դու ոչ էլ կհասնես :( :D Էդ ես եմ քեզ ասում ;) :D
      • Alex360°
        2012-06-16 22:51:21
        ես արդեն մտածում եմ թե քո դուխը կհերիքր հելնես մեյդան եթե հասնեմ (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • Knarik
        2012-06-16 22:52:20
        Դու կարաս արդեն մտածես,որ իմ դուխը ինձա ուտում ;) :D
      • Alex360°
        2012-06-16 22:54:39
        :O պաահ լեզուտ մենակ քեզ կուտի շատ խոսալ տեղը գործի . թե վախում ես սկսես :D
      • Knarik
        2012-06-16 22:55:59
        :D Ես ՄԵՆԱԿ կատվից եմ վախում :@ :D
      • Alex360°
        2012-06-17 18:54:55
        հետս կատում կբերեմ ]:)
  • ★ Lusine ★
    2012-06-16 21:49:31
    չիփսսսսսսսսսսսս (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • A.M.G...
    2012-06-16 21:51:28
    չուպիկ, Մառոժնի. Կոլա (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • 2012-06-17 08:01:18
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)