Copy SMS

Կանխենք բնապահպանական աղետը` Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը

 

Կանխենք բնապահպանական աղետը` Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը - Բնություն կործանում, աղետ, օգնեք փրկեք


Պահանջում ենք ՀՀ կառավարությանը դադարեցնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը և հրատապ ներկայացնել շրջակա միջավայրին առնչվող օրենսդրության բարեփոխումների փաթեթ: Հանքի շահագործումը կործանարար և անդառնալի հետևանքներ կունենա մի ամբողջ էկոհամակարգի վրա` մինչև 1500հա հողի թունավորում և ոչնչացում` ներառյալ անտառներ, գետեր և հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներ, ինչպես նաև ստորգետնյա ջրերի և օդի աղտոտում: Թեղուտն իր վրա կկրի Կովկասում ամենամեծ թունավոր պոչամբարի կառուցման հետևանքները:

Հանքի նախագիծը վտանգում է տարածաշրջանի բնակիչների ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, նրանց սննդի ու ջրի իրավունքը, ինչպես նաև ոտնահարում է երեխաների իրավունքները: Հանրային սեփականությունը և ազգային հարստությունը սեփականաշնորհվել են շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության ու ծախսի-եկամուտի վերլուծության զգալի թերհաշվարկով և առանց որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցության` այդպիսով խախտելով ներպետական օրեսնդրությունը և միջազգային կոնվենցիանները:

Կարևորությունը

Անտառահատում- Թեղուտը Հայաստանի ամենաընդարձակ և լավ պահպանված անտառներից է: Հայաստանի անտառածածկ տարածքը զգալիորեն կկրճատվի: Ներկայումս երկրի ընդամենը 7% է ծածկված անտառներով, մինչդեռ 1990-ականների սկզբին այս ցուցանիշը մոտ էր 30%: Չնայած Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի ընդամենը 6,3% է կազմում` տարածքաշրջանի կենսաբազմազանության 60% կենտրոնացված է այստեղ:

Վտանգված կենդանիներ և բույսեր- 200 բուսատեսակներ, 55 տեսակ կաթնասուններ, 86 տեսակ թռչուններ և 4 տեսակ թեփուկավորներ (ամֆիբիաններ) վտանգված են հանքային նախագծի իրագործմամբ: Թվարկվածներից որոշները գրանցված են Հայաստանի և ԲՊՄՄ վտանգված տեսակների Կարմիր գրքերում:

Թունավոր թափոններ/աղտոտում- հանքի բաց շահագործումը կառաջացնի 500 մլն տոննա թունավոր թափոն և 600 մլն տոննա այլ թափոններ:

Առողջապահական խնդիրներ- հանքային թափոններում առկա ծանր մետաղները առաջացնում են քաղցկեղ, շնչառական և վերարտադրողական հիվանդություններ, վաղ ծննդային անոմալիաներ, ամենատարբեր ալերգիաներ:

Վտանգված մշակութային և պատմական ժառանգություն - կոչնչացվեն մի շարք պատմական և մշակութային վայրեր` ներառյալ 3000-4000 տարվա վաղեմության հնագիտական շերտեր»:



2

3

958

  • МаШкО
    2012-06-16 21:40:10
    Վատա,,,,,, անտառները որ հատեն թթվածինը կպակասի..... լավ կանեք պայքարեք դրա դեմ,,,,, պետքա ստեղ ստորագրահավաք կազմակերպեմ՞
  • Ավագյան Կարինա.
    2012-06-16 21:42:29
    հա մենակ մտածում են ինչ հյուրանոցներ,,կամ էլ խաղատներ կառուցեն...ու ոչ մեկ բնապահպանության մասին չի մտածում,,,պետքա մեծ բում անել,,
  • մեծ բու՞մ,,,Կանխենք բնապահպանական աղետը՞,,,,հԱ ՇԱՏ ԼԱՎՎՎՎ ԿԱՆԽԵՆՔ<<ԻՍԿ ՈՎԱ ՊԱՏՐԱՍՏ ԱՅՆՏԵՂ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԵԼ ԱՅՆՔԱՆ ՈՐՔԱՆ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ<<ԿԱ՞՞ ՏԵՆՑ ՄԵԿԸ:ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՆԿԱՊ ՍԵՆՑ ԲԱՆԵՐԱ ԱՍՈՒՄ<<ԻՍԿ ԴՈՒՔ ՄՏԱԾԵԼ ԵՔ ԹԵ ՏՎՅԱԼ ՄԱՐԴԻԿ ՈՆՑ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ<<<<ԳԻՏԵՔ ԻՆՉ >>>ՆՐԱՆՆՑ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՄԵԿԱ<<ԻՐԵՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԷԼ <<ՁԵՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՎՐԱ ԷԼ<<ՈՒ ԵՍ ԷԴ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՄԵԾ ՉԱՓՈՎ ԵՄ ՈՂՋՈՒՆՈՒՄ<<ԻՐԵՆՔ ԴՐԱՆՈՎ ԸՆՏԱՆԻՔ ԵՆ ՊԱՀՒՄ<<<<<<ԵՍ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՇԱՏ ԼԱՎ ԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ>>>