Copy SMS

Ճանաչի՛ր...

Ճանաչի՛ր... - սերիալ, անծանոթ


Վերջին օրերին Հայ Հասարակությունը Ցնցվել է հերթական Խայտառակ երևույթից:Պարզվել է,որ հայկական <> հեռուստաալիքը իր թողարկած <> Սերիալը Ամբողջությամբ կրկնօրինակել է Թուրքական Եզել Ֆիլմից:Այս օրերին սոց.ցանցերում ակտիվ քննարկում է ընթանում, բոլորն իրենց վրդովմունքն են հայտնում թուրքական սերիալից բացահայտ և տառացի թարգմանություն անելու փաստի առթիվ՝ ցավելով, որ հայ սցենարիստների մոտ այդ աստիճանի պակասել է երևակայությունը:Times.am-ի խնդրանքով՝ խնդրի շուրջ իր մեկնաբանությունները տվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը: Այն հարցին, թե ինչի հետ է կապված, որ այսօր մեր եթերը ողողված է նմանատիպ աղբով, Վ.Միրաքյանը նշեց, որ դա կապված է հայկական մշակույթի ռաբիզացման հետ. ինչպես երաժշտության մեջ են ներխուժել թուրքական էլեմենտները, այնպես էլ հեռուստատեսությունում է:Փորձագետը նշեց, որ իր համար այնքան ցավալի չէ սերիալի՝ հենց թուրքական աղբյուրից թարգմանության փաստը, որքան այն հանգամանքը, որ այդ երևույթը համատարած է: Բոլոր հայկական հեռուստաալիքները ցուցադրում են բթացնող, էժանագին որակի հաղորդումներ:«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնաբանում է, որ արդեն մի քանի տարի է`միջազգային նախագծեր է գնում, և «Անծանոթը» այդ նախագծերից մեկն է, հիմքում`«Կոմս Մոնտե Քրիստոյի» միջազգային ձևաչափն է, որը նկարահանվել է նաև Թուրքիայում, բայց սերիալը թուրքական չէ:Ամոթէ է մեր ազգի համար նման երևույթ Որդեգրելը,որովհետև մենք համարվելով աշխարհի ամենաառաջին քաղաքակրթությունը ի վիճակի ենք ինքներս սցենքար գրել այլ ոչ գողանալ մեր վաղեմի թշնամիներից...

4

4

753