Copy SMS

Ինչի մասին խոսել աղջկա հետ

Ինչի մասին խոսել աղջկա հետ -  աղջիկներ, տղաներ, խորհուրդներ


Երևի թե շատ տղաներ հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ չեն կարողացել կողմնորոշվել, թե ինչի մասին է պետք  խոսել աղջկա հետ: Նման  իրավիճակում չհայտնվելու համար ներկայացնում ենք ձեզ 17 թեմա, որոնց շուրջ կարող եք խոսել աղջիկների հետ…


Կինո.

Ունիվերսալ թեմա է: Սկսեք «իսկ դու կինոթատրոնում ֆիլմ նայել սիրում ես»՛ հարցից և հետագայում կիմանաք, թե ինչ ժանրի ֆիլմեր է նա նախընտրում, հետևու՞մ է արդյոք կինոաշխարհի նորություններին: Դա էլ հիմք կհանդիսանա իրեն ավելի լավ ճանաչելու համար:


Հետաքրքրություններ.  

Օրինակ՝ դուք սիրում եք հեծանիվ քշել կամ երգեր եք գրում: Առաջին դեպքում կարող եք ձեր սիրելի աղջկան հրավիրել հեծանիվներով զբոսանքի կամ խոստանալ, որ կսովորեցնեք իրեն հեծանիվ քշել: Երկրորդ դեպքում կարող եք կազմակերպել երաժշտական երեկո և իրեն նվիրված երգ կատարել, այս դեպքում նա հաստատ կհալչի: Ամենակարևորը չմոռանաք հարցնել, թե ինչ է սիրում ձեր զրուցակիցը, հակառակ դեպքում դուք սխալ տպավորություն կթողնեք միայն ձեր մասին պատմելով:

Ինչի մասին խոսել աղջկա հետ -  աղջիկներ, տղաներ, խորհուրդներ

Գրականություն.

Եթե աղջիկը սիրում է ընթերցել, ապա ձեր բախտը բերել է: Դա շատ երկար և հետաքրքիր զրույցի առարկա կարող է դառնալ: Ի՞նչ է նա կարդացել վերջերս: Ո՞րն է իր սիրելի գրողը: Կարող եք պատմել նաև ձեր կարդացած գրքերի մասին, եթե նրան հետաքրքրի, խոսք տվեք, որ կտաք այդ գիրքն իրեն կարդալ:


Թանգարաններ,հիշարժան վայրեր.

Յուրաքանչյուր քաղաքում այդպիսի բազմաթիվ տեղեր կան: Հետաքրքրվեք ձեր քաղաքի պատմությամբ և անհրաժեշտ պահին կարող եք փայլել գիտելիքներով: Օրինակ՝ իսկ դու գիտե՞իր, որ այս տանն ապրել է Իսահակյանը, Մանսուրյանը և այլն:


Վնասակար սովորույթներ. (բայց դա կոպիտ ասած)

Խոսեք նրա «աղջկական» սովորույթների մասին, ինչպիսիք են՝ ուշանալը, իրեր կորցնելը և այլն: Կարևորը՝ արեք դա հումորով և սիրով:


Փող.

Խոսեք տարբեր ապրանքների գների մասին, տեսեք, թե նա ինչ կարծիք ունի ֆինանսների հարցում: Սակայն պետք չէ  շատ խորացնել այս թեման, նա կարող է մտածել,  թե ժլատ եք ու գծուծ: Դուք կարող եք սննդի գներից զրույցն անցկացնել նրան, թե ինչ է նա սիրում ուտել:


Ուտելիք.  

Բացի նրանից, որ դուք կիմանաք, թե ինչ է նա սիրում, պատկերացում կունենաք, թե որտեղ նրան հրավիրել, նաև կիմանաք՝ արդյո՞ք նա ճաշ եփել կամ թխվածք թխել գիտի: Չնայած համոզված եղեք, որ աղջիկների մեծամասնությունը պատրստել սովորում է միայն այն ժամանակ, երբ գտնվում է այն մեկը, ով արժանի է, որ նա սովորի դա անել:


Զբոսանքներ,ճանապարհորդություններ.


Կարող եք պատմել ձեր վերջին ճանապարհորդության մասին: Հարցրեք, թե որն է նրա սիրելի երկիրը, քաղաքը, զբոսայգին…

Ինչի մասին խոսել աղջկա հետ -  աղջիկներ, տղաներ, խորհուրդներ

Մեքենաներ.

Հետաքրքրվեք՝ արդյոք վարում է նա մեքենա թե ոչ, եթե ոչ, ապա խոստացեք, որ մի օր նրան մաստեր կալսս կմատուցեք, իհարկե եթե ինքներդ քշել գիտեք: Իմացեք, թե ինչ մեքենաներ է նա սիրում, հետաքրքրվում է արդյոք նոր մոդելներով և այլն: Այս դեպքում դուք կարող եք նաև ձեր մասին պատմել:


Ուսում և աշխատանք.

Իմացեք, թե  ինչպես է նա  պլանավորում իր  ապագան, միգուցե ձեր պլանները համընկնում են…


Հանգիստ.

Ինչով է նա զբաղվում ազատ օրերին: Ոչ մի դեպքում չմեղադրեք իրեն, նույնիսկ եթե նա ամբողջ օրը հեռուստացույի արջև պառկած է անցկացնում:

Ինչի մասին խոսել աղջկա հետ -  աղջիկներ, տղաներ, խորհուրդներ

Սպորտ.

Ինչ մարզաձև է նա սիրում, զբաղվում է արդյոք սպորտով…միգուցե մի օր միասին թենիս կամ այլ խաղ խաղաք:


Առողջություն.

Այստեղ կարող եք մի քիչ փիլիսոփայել, սակայն սահմանների մեջ, որպեսզի աղջկա քունը չտանի: Եվ չմոռանաք հարցնել, թե որն է նրա գեղեցկության գաղտնիքը:


Կրոն.

Սա շատ երկար և խորը զրույցների առարկա կարող է դառնալ, սակայն միայն այն դեպքում, եթե ձեր զրուցկիցը խորը և հետաքրքիր մարդ է, հարառակ դեպքում կարող եք ծիծաղալի թվալ:

Ինչի մասին խոսել աղջկա հետ -  աղջիկներ, տղաներ, խորհուրդներ

Հարաբերություններ .

Սա երևի թե ամենաօգտակար զրույցը կլինի: Կարող եք իմանալ, թե ինչ տիպի տղաներ է սիրում, ինչը երբեք չի ների (սուտ,խանդ,դավաճանություն)


Երեխաներ.

Փոքր եղբայրներ, քուրեր, ուղղակի ծանոթներ: Կարող եք խոսել երեխաների հետաքրքիր արտահայտությունների ու մտքերի մասին: Եվ հետո դա ձեզ էլ ավելի կբարձրացնի աղջկա աչքերում:


Հագուստ.

Չմոռանաք ասել, որ նա միշտ անկրկնելի է: Ինչպես գիտեք, հագուստը մարդու արտահայտման ամենակարևոր միջոցներից է, հետևաբար դա շատ բան կարող է ասել ձեր սիրելիի հայցքների և ճաշակի մասին:

7

17

1606

  • Lilit Sargsyan
    2012-06-17 21:54:20
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • SaRgSyAnNnNnN
    2012-06-17 21:55:40
    ;) ;) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:) O:)
  • M.MARIAM
    2012-06-17 21:55:44
    շաաաաաաաաաաաաաաաաաաատ ճիշտ աաաաաաաաաաաաաաաաա,ընենց որ էս պոստը շուտ-շուտ մտեք որ հիշեք թե ինչի մասին պիտի խոսաք (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • SaRgSyAnNnNnN
    2012-06-17 21:57:42
    ]:) ]:) ]:) ]:) :D :D :D :D :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • GayushOK
    2012-06-17 21:58:04
    բայց սխալա ապագայի մասին խոսելը,որովհետև չգիտես հաջորդ վայրկյանին ինչ կարա լինի
    • M.MARIAM
      2012-06-17 21:59:36
      էտ էլ կա, համաձայն եմ շատ են պատահում ըտենց դեպքեր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Ψ Saqo Ψ
      2012-06-17 21:59:37
      Խոսքի երկրաշարժ 20 բալային (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • Lilit Sargsyan
        2012-06-17 22:00:44
        տենց երկրաշարժ չի լինում O:)
      • Ψ Saqo Ψ
        2012-06-17 22:03:07
        իմ սանդղակով լինում է (պաղպաղակ)
      • Lilit Sargsyan
        2012-06-17 22:04:22
        նշեյիք որ ձեր սանդղակով :)
      • Ψ Saqo Ψ
        2012-06-17 22:07:54
        սանդղակԸ մոտս չէր չնշեցի (ժպիտ)
  • MARIam(just tears & rain)
    2012-06-17 22:04:10
    լավ խորհուրդներ են ուղղակի միշտ չի որ քո ուզածովա դասավորվում ընթացքը (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Fan Of
    2012-06-17 22:08:47
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • NareK Kaka
    2012-06-17 22:32:17
    ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՎ ՎՈր ՍԱրՔԵԼԱ շԱՏ ճԻշՏԱ ՍԱրՔԵԼ (բռավո) (բռավո) (բռավո)
  • ℳ ℯ ℛ ყ ♥
    2012-06-17 22:32:32
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Լավներ
    • SaRgSyAnNnNnN
      2012-06-18 23:46:59
      ;) ;) ;) (ուռա) (ուռա) (ուռա)