Copy SMS

Մարդու բնավորության մասին կարելի է դատել նրա կոշիկներից

Մարդու բնավորության մասին կարելի է դատել նրա կոշիկներից - հետաքրքիր, կոշիկներ,


Կոշիկների ոճը, գինը, գույնը և վիճակը հաճախ կարող են իրենց տիրոջ մասին ավելի շատ բան ասել, քան հոգեբանական թեստը: Այսպիսի եզրահանգման են եկել Կանզասի համալսարանի մասնագետները:

Հետազոտության ընթացքում գիտնականները 63 կամավորների խնդրել էին իրենց կարծիքն արտահայտել 208 զույգ կոշիկների տերերի մասին: Նրանք պետք է որոշեին կոշիկների անծանոթ տիրոջ սեռը, տարիքը, սոցիալական կարգավիճակն ու էմոցիոնալ վիճակը` ելնելով կոշիկների տեսքից: Արդյունքում, բնորոշումների 90%-ը համապատասխանում էր իրականությանը:

Այսպես, թանկարժեք կոշիկները խոսում են իրենց տիրոջ հաջողակ ու վճարունակ լինելու մասին, վառ ու գունավոր կոշիկները վկայում են, որ իրենց տերն իմպուլսիվ է, ակտիվ,- նշում է The Times of India-ն:

Հանգիստ մարդիկ, որպես կանոն, հագնում են այնպիսի կոշիկներ, որոնք առաջին հայացքից թվում են անհարմար, իսկ ահա պրակտիկ ու հարմարավետ կոշիկներ նախընտրում են մարդիկ, ովքեր ձգտում են գոհացնել դիմացինին: Նրանք, ովքեր հաշվի են առնում շրջապատի կարծիքն, ընտրում են կոշիկներ նոր հավաքածուից:

Ագրեսիվ մարդիկ ընտրում են բոտիլյոններ, իսկ ազատասերները` ոչ թանկարժեք կոշիկներ: Ամենապարզ ու հասարակ կոշիկներն ընտրում են նրանք, ովքեր չեն կարողանում փոխհարաբերություններ հաստատել:

5

5

1645

  • m .NARA
    2012-06-18 11:31:32
    ԼԱՎՆ ԷՐ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Gayane
      2012-06-18 11:33:12
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ)
  • Ꭿstx(K)
    2012-06-18 11:37:48
    (լավ)
    • Gayane
      2012-06-18 11:41:05
      Աստղ ջան եթե ուշադիր լինես, ապա կնկատես որ ավելի գեր մարդկանց(տղամարդ) կոշիկները միշտ փայլում եմ, ու իրենք միշտ կոշիկ են մաքրում.... :D :D :D :D :D :D :D :D
  • ★ Lusine ★
    2012-06-18 12:51:00
    (լավ) (լավ)