Copy SMS

Պարույր Սևակ

Պարույր Սևակ - գեղեցիկ, բանաստեղծություններ, Պարույր Սևակ




Եթե աշխարհիս ճանապարհները 
Լինեին միակողանի լոկ գալու համար 
Եվ ոչ գնալու... 
Դու ինձ կարող ես հիմա չլսել. 
Եվ մի ել լսիր. 
Գնա, 
Որ ինքդ նույնը հասկանաս 
Եվ հասկանալով նաև հասկացնես, 
Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում, 
Ճշմարտությունը ապրվում է լոկ: 
- Բարի ճանապարհ. 
Կյանքի վճռական բոլոր պահերին 
Միշտ էլ լռում են մի քանի րոպե. 
Այդպես է նաև ճանապարհելիս. 
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս 
Նաև հապշտապ. 
Ահա թե ինչ հոգուս խորքերում ու լեզվիս վրա 
Բազմակետերն են խոսքերին հախթում, 
Եվ ինչ որ զեռուն բառեր են վխտում- 
“Իհարկե... Սակայն... և այսուհանդերձ”... 
Եվ այսուհանդերձ, թերևս գուցե 
-Բարի ... վերադարդզ




Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես 
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես 
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...




***
Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն 
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում 
Հայացքը քո պարզ ու անկեղծ...

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜

11

17

1129

  • elen2012
    2012-06-17 14:34:52
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
    • ★ Lusine ★
      2012-06-17 14:35:33
      մերսիիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • հեղափոխական...
    2012-06-17 14:36:03
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ★ Lusine ★
      2012-06-17 14:36:52
      մերսի,,,կարդացիր՞,,,,,,,բոլորն էլ լավն էր,,,շաատ եմ սիրում ես գործերը
      • հեղափոխական...
        2012-06-17 14:41:08
        հաաա շատ լավնաա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
      • ★ Lusine ★
        2012-06-17 14:41:58
        (ծաղիկ) (ծաղիկ)
  • ♥Anna-Number One♥
    2012-06-17 14:41:57
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • ★ Lusine ★
      2012-06-17 14:46:04
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit Sargsyan
    2012-06-17 14:42:02
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
    • ★ Lusine ★
      2012-06-17 14:46:20
      դու էլ ես սիրում ...........
  • (լավ) (լավ) (լավ) O:) O:)
  • Gevorgyan
    2012-06-17 22:07:45
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • MARIam(just tears & rain)
    2012-06-17 22:12:08
    Ես ուրիշին եմ պատկանում, Դրա համար օտար եմ քեզ, Դրա համար ես ինձ վանում, Այդ է գոնե խոստովանում Հայացքը քո պարզ ու անկեղծ... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) շատ եմ սիրում իրա էս տողերը (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ★ Lusine ★
      2012-06-18 12:44:11
      հա եսել............մերսիիիիիի