Copy SMS

Անվերնագիր.......

Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


Ես ատում եմ քո անունը,


Ինչպես որ դու քեզ փայփայած


Իմ ձեռքերն ես ատում գուցե:


Ես ատում եմ քո անունը,


Որ խրվել է իմ լեզվի մեջ


Փշատենու փշի նման:


Եվ դու ինչու ինձ չես հարցնում,


Թե քո անունն ինչ գույն ունի:


Ես ատում եմ և այդ գույնը:


         *****


Եթե աղջիկ ես ունենամ՝


Նա կկոչվի քո անունով:


Ես ատում եմ քո անունը...


                                       Պ.Սևակ

Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


Սահուն քայլերով,աննշմար,որպես քնքուշ մութի թև,


Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.


Իրիկնաժամին,թփերն օրորող հովի պես թեթև


Մի ուրու անցավ,մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...


 


Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,


Կարծես թե սիրո խոսք ասաց նիրհող դաշտերին.


Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,


Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...


                                                                    Վ.Տերյան


Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


Դու՝


Երկու տա՜ռ,


Դու՝


Հասարա՜կ մի դերանուն,


Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով


Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...


 


Դու՝


Երկու տա՜ռ,


Ու ես գարնան հողի նման


Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...


 


Դու՝


Երկու տա՜ռ,


Եվ ահա ես


Երջանկության համն եմ զգում իմ բերանում,


Անջատումին ըմբերանում


Եվ թերանում և կատարել հրամանը տառապանքի...


 


Դու՝


Երկու տա՜ռ,


Ու ես, անգին


Ինձանից ինքս վերանում՝


Փոշիացած հերոսների


Դասակին եմ ընկերանում...


 


Դու՝


Երկու տա՜ռ,


Ու երբ հանկարծ


Թողնու ես ինձ ու հեռանում՝


Լքված տան պես ճեղք եմ տալիս,


Ծեփս թափում,անտերանում,


Եվ կսկիծը,ցեցի նման,


Բույն է դնում իմ սյունի մեջ


Ձեղունի մեջ ու գերանում...


 


Դու՝


Երկու տա՜ռ,


Դու՝


Հասարա՜կ մի դերանուն...


                                           Պ.Սևակ

Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,


Գիշերի պես խորհրդավոր.


Քո մեղավոր,խորհրդավոր աչքերը մութ,


Որպես թովիչ իրիկնամուտ:


Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,


Որպես գարնան մթնշաղում:


Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,


Արբեցումի ոսկե մշուշ:


Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,


Քո աչքերը հոգի տանջող:


Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ,


Որպես գարնան իրիկնամուտ:


                                                     Վ.Տերյան


Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,


Զգալ,որ դու կաս և լինել հեռու


Երկրպագել քեզ առանց սիրվելու,


Երազել միշտ քեզ - լինել քեզ օտար...


 


Ստվերդ փնտրել ամեն տեղ,ուր խենթ


Հոգին կարող է թռիչքով չափել


Անանց կարոտում անվերջ տառապել


Եվ լինել քեզնից բաժանված հավետ...


 


Ու գերեզմանում սև հողերի տակ


Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,


Զգալ,որ անցար,և քեզ չկանչել,


Ու չխռովել բերկրանքդ հստակ...


                                                Վ.Տերյան


Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


 


Պետք չէ, սիրելի՜ս,


Զո՜ւր ես երդվում:



Առանց երդման էլ ես հավատում եմ,


Որ հիմա օրդ մի դար է տևում,


Որ փուշ կարոտը քեզ ծվատում է


Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,


Որ իմ անունն ես կրկնում հաճախ,


Որ աղջկական քո մաքուր բարձին


Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ


Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,


Որ առանց սիրուս կյանքդ կորած է,


Որ...



Գիտեմ,ջա՜նս


Զո՜ւր ես երդվում:


Բայց գիտեմ և այն,


Ինչ դու չգիտես


Առաջին սերը,ինչպես որ հացը


Ի՜նչ էլ որ անես միշտ կուլ է գնում...


                                                    Պ.Սևակ

Անվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,


Ձեզ ներկայացրեցի իմ կողմից շատ սիրելի երկու գրողների գործերից մի քանիսի հետ,,,,,,,Հուսով եմ դուր եկավԱնվերնագիր....... - արվեստ, գեղեցիկ,հետաքրքիր,գրող,բանաստեղծություններ,

12

33

1191

  • Ꭿstx(K)
    2012-06-18 17:26:57
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 17:30:09
      մերսի շաատ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • հեղափոխական...
    2012-06-18 17:27:08
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ելեմ իրենց շատ սիրում (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 17:30:22
      մերսի շաաաաաաաատ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • GOGA1995
    2012-06-18 17:28:45
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 17:30:32
      մերսիիիիիիիիիիիիիիիիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • m .NARA
    2012-06-18 17:33:47
    ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՏԵՐՅԱՆ ՈՒ ՍևԱԿ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 17:36:19
      մերսիիիի շաաատ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit Sargsyan
    2012-06-18 17:35:57
    ես ել եմ իրանց շատ սիրում (լավ) (լավ) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 17:36:39
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ)
  • Goga (SoAd!K)
    2012-06-18 18:01:01
    (խփո) աաաաաաաաաաաաաաաաա Սևաաաաաակ
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 18:02:16
      մերսիիիիիիի Goga (SoAd!K), ջաաաաաաաաաաան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Meriko))))
    2012-06-18 18:07:42
    Ման դու ես՞ (:|
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 18:12:33
      չէ Մանը չիիի ;)
      • Meriko))))
        2012-06-18 20:57:12
        լավ ինքնել էր տենց գրել անունը դրա համար (ծաղիկ)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Ճուտիկ ♥
      2012-06-18 18:25:40
      մերսիիիիի շաաաաաաաատ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ***
    2012-06-18 18:46:51
    Սևակ շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ եմ սիրում:
    • Ճուտիկ ♥
      2012-06-19 12:41:57
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ***
        2012-06-20 12:01:35
        (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lianna
    2012-06-19 07:15:34
    ոնց կարող էր դուր չգալ,ապրեես,իրոք հրաշք բանաստեղծութուններ են O:) O:) O:)
    • Ճուտիկ ♥
      2012-06-19 12:42:18
      մերսի շատ Լիան ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • MARIam(just tears & rain)
    2012-06-19 12:45:52
    պաշտում եմ Սևակին (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Ճուտիկ ♥
      2012-06-19 12:50:07
      մերսի շատ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • MARIam(just tears & rain)
    2012-06-19 12:50:37
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • D. Lilit
    2012-06-20 13:59:20
    ապրես Ճուտիկ .շաաաաաաաաաաաաաաաաաաատ լավն էր, ընտիր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)