Copy SMS

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենա


Հաճախ մենք տխրում ենք, երբ մեր կամ մեր ծանոթների մեքենաները վթարվում են:

Թող ավտովթարները մեզանից հեռու լինեն սակայն կարծում ենք հետաքրքիր է իմանալ որոնք են եղել աշխարհում մինչև այժմ հայտնի ամենաթանկարժեք ավտո վթարները:եր ուշադրությանն էմ ներկայացնում աշխարհի ԹՈՓ-10ամենաթանկ ավտոմեքենաների վթարները:

Եվ այսպես սկսենք վերջից.
 

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաՊատկերացրեք, թե ինչ է սպասվում ձեզ մեր ցուցակում, եթե 10-րդ հորիզոնականում է վթար, որի մասնակից ավտոմեքենայի գինը 500.000 դոլար է: Նկարում 1992 թվականի արտադրությանBugatti EB 110 էքսքլյուզիվ մեքենան է, որի ղեկին էր գտնվում ավտոմեխանիկ Էմիլ Ռատելբենտը: Նրան բախտ էր վիճակվել ամենամյա շոուի ժամանակ կատարել փորձնական շրջան: Ռատելբենտը չէր նկատել ճանապարհի վրա թափված յուղը և կորցրել է ղեկավարությունը:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաԱյսպիսի էքսկլյուզիվ Zonda C12 S արտադրվել է ընդամենը 15 նմուշով: Բայց ցավոք այս մեկի հոնկոնգյան վարորդը չկարողացավ այս մետաղյա նժույգին ետ պահել վատ ավարտից:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաԱյս մեքենան առավել հայտնի է Ճայի թևեր (Крылья чайки) անվամբ: Մասնագետները այս մեքենան համարում են Mercedes-ի պատմության մեջ ամենալավ մեքենաներից մեկը: Այս մեքենան դասականության վառ օրինակ է: Բայց ցավոք, մեքենան վթարի ենթարկվեց Մեքսիկայում կազմակերպված ” La Carrera Panamericana” դասական մեքենաների ամենամյա մրցավազքի ժամանակ:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաՀասանք միլլիոնանոց ավտովթարներին, ու ընդամենը 7-րդ տեղ…
Ժամանակին Jaguar XJ 220-ը համարվում էր ամենաարագ մեքենան (350 կմ/ժ): Այս արագության պայմաններում դժվար է խույս տալ էլեկտրական սյուներից:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաԱյս մեքենան նախորդին գերազանցում է ոչ միայն գնով, այլ նաև մաքսիմալ արագությամբ (370 կմ/ժ): Աշխարհում թողարկվել են 107 այսպիսի մեքենաներ: Նկարի միջի մեքենան դերասան Րոուան Ատկինսոնի մեքենան է: Նա ավելի հայտնի է Միստեր Բին անվան տակ: Բայս այս մեքենան Բինի միակ վթարի ենթարկված մեքենան չէ: Մինչ այս, նա արդեն մի քանի էքսքլյուզիվ մեքենաներ, որոնց թվում նաև Aston Martin, սարքել էր մետաղի կտոր:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաՏարօրինակ է, բայց այս մեքենան գրանցվել է էքսքլյուզիվ մեքենաների վթարների քանակով հաղթող: Արդեն գրանցվել է 14 այսպիսի մեքենայի վթար: Նկարում ամենահայտնի վթարներից մեկն է: Այս մեքենան վարել է ԱՄՆ-ում հայտնի Գիրուկ Ստիվեն Էրիկսոնը (Fat Steven Eriksson): Նա երևի Մալիբուի մայրուղիներից մեկում ուզում էր զգալ թե ինչ է նշանակում 315 կմ/ժ արագությունը:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաԻնչպես տեսնում ենք սերիական արտադրության ամենաթանկ մեքենան զբաղեցրել է մեր ցուցակի 4-րդ հորիզոնականը: Ավտոընկերության տվյալների համաձայն, այս մեքենան արտադրվել է 300 օրինակով: Հիշեցնենք, որ այս մեքենան ներկայումս համարվում է ամենահզոր շարժիչ ունեցողը (1001 ձիաուժ):

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաՄենք հասանք մեր մեր ցուցակի եռյակին: Այստեղ իրենց շատ լավ են զգում Ferrari-ները:
Նկարում 1959 թվականի արտադրության Ferrari 250 GT “Tour de France” մեքենան է, որը 2003 թվականի Shell Ferrari-Maserati Historic Chalenger առաջնության ժամանակ աբողջ ուժով հարվածել է պատին:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենա1961 թվականի արտադրության այս մեքենան 2008 թվականի ավտոաճուռդում վաճառվեց 10,894,900 դոլլարով: Գնորդը ցանկացել էր ցուցադրել իր կարմիր հրաշքին և կայանել էր ավտոմեքենան ծովափի մոտ: Բայց հանկարծ փոթորիկ է բարձրացել և մեքենան ընդունել է այն տեսքը, որը տեսնում եք նկարում:

ԹՈՓ-10 ամենաթանկ վթարները - վթար, ավտոմեքենաՎերջապես մենք հասանք այնքան սպասված առաջին հորիզոնականին: 2008 թվականին այս մեքենան 28,500,000 գնվել է անանուն անձի կողմից: Զարմանալին ոչ թե վճարված գինն է, այլ այն, որ գնորդը համարձակվել է այս մեքենայով դուրս գալ ճանապարհ: Երևի նա այնքան էր տարված իր գնումով, որ անուշադիր է եղել և հարվածել է դիմացի մեքենային: Բայց գնորդը պնդում էր, որ արգելակման համակարգն է եղել պատճառը: Ինչևէ, հուսանք, որ այս ամենի հետևանքով նրա սիրտը շարունակում է բաբախել նույն ձևով: