Մեծերը Մեսրոպ Մաշտոցի, Հայերեն գրերի և հայոց լեզվի մասին
1.Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում,իսկ օտար լեզվինը հասկանում, սովորում, հիշում;
Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է բարձունքների և խորությունների լեզու;
Լեզուն փոխարինել է և պետություն, և բանակ , և բերդ; Ժողովուրդների պատմական փորձը ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում;
Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին; Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է;
...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները;
Ավետիք Իսահակյան.
2.Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը;
Վահան Տերյան
Ով մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգի և արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես;
Արշակ Չոպանյան
Հայ լեզուն այդ տառերու սանդղամատերուն վրա ոտն առ ոտն բարձրացավ ամեն դարու ճակատին վրա հոն փորագրելու համար անմահությունը մեր ցեղի...
Դանիել Վարուժան.
Ռեբեկկա
2012-06-19 09:51:16Lilit Sargsyan
2012-06-19 10:31:00arevik arev
2012-09-12 23:49:45kingjesus
2015-09-05 23:21:49Մելինե
2017-09-02 12:24:28Մելինե
2017-09-02 12:25:12Ռազաննա
2018-09-06 17:07:46