Copy SMS

Մնա՜

Մնա՜ - հետաքրքիր, բանաստեղծություն, Շառլ Ազնավուր


 

Մնա՜, էլի՜ մնա,

Մնա ինձ հետ,

Մարմնիս վրա,

Ձեռքերիս մեջ,

Թևատարա՜ծ,

Բավարարվա՜ծ,

Խենթ ու խելա՜ռ,

Ու հևասպառ:

 

Մնա սիրով

Ու նվաղած,

Եվ գիշերով

Ցանկապատված,

Սրտիս վրա,

Առանց ամոթ,

Մնա կրքոտ,

Մե՜րկ համարյա:

Այդպե՜ս մնա,

Չհագեցած,

Կյանքիս վրա,

Ձեռքս սեղմած,

Գիսախռիվ,

Մարմնակործա՜ն,

Հե՜զ,անխռո՜վ,

Ու ինքնիշխան:

                                                                      

Այստեղ մնա,

Բառ մի ասա,

Հրճվիր, ցնծա,

Մաշկիս վրա,

Հույսի գրկում

Ու գիշերվա,

Մինչև դրսում,

Լույսը բացվեր,

Իմ սե՜ր, իմ սե՜ր…

 


Շառլ Ազնավուր

6

7

806