Copy SMS

Վիլյամ Սարոյան. Չհրատարակված գրողը, իր աղջիկն ու անձրևը

Վիլյամ Սարոյան. Չհրատարակված գրողը, իր աղջիկն ու անձրևը - հետաքրքիր, փաստեր, անհավանական


Անձրեւում է, եւ այս ամիսների ընթացքում առաջին անգամ մեր փողոցի սալահատակը տրտում է իր ցոլացրած տներով եւ ժամանակ առ ժամանակ լուսավորվում է անցնող մեքենայի լուսարձակով, որ տամուկ ու սուլող ձայնով ընթանում է փողոցն ի վեր: Նստած եմ մեր տան ճակատամասի սենյակում իմ դուստր Ջոաննայի հետ: Երեք տարեկան փոքրիկ երեխա է նա, որ իր մոր մեծ աչքերն ունի եւ նույն անխռովությունը, եւ նա կանգնած պատուհանի մոտ դիտում է տրտմությունը: Սենյակում իր ներկայության եւ իր լռության պատճառով, ես էլ մանկունակ զարմանքով նայում եմ աշխարհին, եւ ինձ թվում է, որ նրա իմաստությունը մարդկային միակ իմաստությունն է:Տեսնել, խորապես հուզվել կյանքի պատկերով, եւ սակայն ոչինչ չասել: Երբ այսպես աղջկաս կողքին նայում եւ չեմ խոսում, ինձ թվում է՝ խոսքի մասին ավելին եմ ըմբռնում, քան երբեւէ ըմբռնել եմ: Այդուհանդերձ, ինձ համար անկարելի է բառերով արտահայտել այն, ինչ որ կամենում եմ ասել: Ասես զգում եմ, որ Լռությունը ամեն ինչ է: Անկարող եմ ավելի հստակ լինել` ասել ուզածս, քանզի այդ զգացումը սովորական չէ եւ անկարելի է խոսքով արտահայտել: Երեխան լուռ է: Փողոցի տրտմությունը հենց իր իսկ անմխիթար տրտմությունն է, եւ սակայն լուռ է նա: Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ նա ինչ-որ բան է ասում, եւ այս կամ այն առիթով նրա ասածն այնքան լրջմիտ ու անժխտելի է թվում ինձ, որ ես` գրողս, ամոթահար եմ զգում ինձ ու զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ ես բառերը գործածել եմ այնքան անզոր կերպով: Գիշեր է, բայց մենք նստած ենք ճակատամասի սենյակի մթության մեջ, որովհետեւ մթությունն ու լռությունը կարծես թե բնականորեն միաձուլվում են, եւ մեզանից յուրաքանչյուրն ասես զգում է, թե այս է մեր ուզածը` մթության, անխռովության մեջ կենալ, չշարժվել եւ չխոսել: Ջանացի նույնքան անդորրավետ լինել, որքան երեխան: Աթոռիցս չշարժվեցի: Սակայն, չգիտեմ թե ինչու, աղջիկս, թվում է, թե ավելի հանդարտ է իրեն զգում, քան ես: Թվում է, թե լռությունն իր ինքնության ավելի ճշմարիտ մի մասն է, քանզի նա անխռով է անճիգ կերպով, մինչդեռ ես անխռով եմ պարտադրելով անձիս: Աստված գիտե, եթե երեխան հիմա կողքիս չլիներ, հիմա կարող է սենյակի մի ծայրից մյուսը քայլելիս լինեի, թերեւս ճչալու պատրաստ, թեպետ գիտեմ, որ այս երկու բաներից որեւէ մեկն անելը տխմարություն է, եւ որ իսկապես չեմ ուզում անել, բայց զգում եմ, որ պիտի անեի: Նա հանկարծ շրջվում եւ խոսում է անգլերեն, տրտում է նրա ձայնը զգալը, քանի որ մթությունն ու լռությունը, անձրեւն ու կյանքը փոխկապակցված են, իմ կյանքն ու նրա կյանքը` մթության մեջ, զավակս խոսակցում է ինձ հետ, եւ ահա այլ մի երեխա` թեպետ տարեցության գեշ մոլորություններով, վշտի եւ փորձառության խոր սպիներով:

- Նա լալիս է,- ասում է աղջիկս:

 

Վիլյամ Սարոյան. Չհրատարակված գրողը, իր աղջիկն ու անձրևը - հետաքրքիր, փաստեր, անհավանականԱմենայն թշվառ գրվածքներիս մեջ, սրանից ավելի խոր կամ ճշմարիտ բան չեմ ասել:

Ուզում եմ մանկանը գրկել, բայց չեմ համարձակվում:Ինչ-որ ձայն եմ հանում, խնդուքի եւ հծծյունի միջեւ գտնվող մի ձայն, եւ տառապում եմ, թե ինչու պիտի իմ կյանքն այսքան մթին լիներ: Նա դարձյալ շրջվում է պատուհանի կողմը, նայելով փողոցն ի վեր: Մայրը շուտով պիտի գա տուն, եւ մենք պատուհանի առաջ նստած սպասում ենք:

- Փող ունես,- ասում է աղջիկս: -Չմուշկ առ ինձ համար, երկու հատ չմուշկ:

- Այո,- ասում եմ, դրամ ունեմ եւ քեզ համար չմուշկ կգնեմ:

Տեր Հիսուս, դուստրս չմուշկ է ուզում, եւ ես փող չունեմ: Արդեն մի ամբողջ ամիս աղջկաս խոստացել եմ մի զույգ չմուշկ գնել, եւ չեմ բերել, եւ երեխաս չի կարողանում մոռանալ խաղալիք ունենալու կարիքը: Փող ունես, ասում է նա, եւ ես ասում եմ. Այո, դրամ ունեմ եւ քեզ համար չմուշկ կբերեմ: Եվ նա ամեն օր հավատով ընդունում է սուտս: Փող չունեմ: Պետք է մի զույգ չմուշկ գողանամ աղջկաս համար…

8

8

1049

  • Lilit Sargsyan
    2012-06-18 15:04:22
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ★ Lusine ★
      2012-06-18 15:11:53
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-18 15:05:08
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (խփո)
  • ViTaMiNcHiK (EMm)
    2012-06-18 15:08:46
    լավնեեեեեեեեր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :(
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • m .NARA
    2012-06-18 16:17:30
    վատը չէր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)