Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...3

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...3 - ասույթներ, աֆորիզմներ, մտքեր


Ամենից հաճախ ամաչում ենք մեր ամենաազնիվ արաքների համար, երբ մարդիկ նկատում են դրանց շարժառիթները:

Սերը հասկանում է նա, ով այն ապրել է:

Համեստությունն ու գեղեցկությունը միմյանց հետ մշտապես անհաշտ են:

Ատելությանը կարելի է ընտելանալ, սիրուն ընտելանալ չի կարելի:

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:

Մարդիկ հաստատուն են միայն մի բանում, միայն սովորությունների մեջ:

Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է:

Պատահականություններն առիթ են ստեղծում, որպեսզի ոչ միայն շրջապատի մարդիկ մեզ ճանաչեն, այլև ինքներս մեզ:

Մեծ մարդկանց բնորոշ հատկանիշն այն է, որ նրանք ուրիշներին ավելի նվազ պահանջներ են ներկայացնում, քան իրենց:

Մարդկային գործերում ավելի լավ է գլուխ հանում ոչ թե նա, ով շատ է ապրել, այլ նա, ով ավելի շատ է դիտել:


Չպետք է վիրավորել նրանցից, ովքեր մեզանից թաքցնում են ճշմարտությունը, քանի որ ինքներս էլ հաճախ մեզանից թաքցնում ենք այն:

Անգործության մեջ ամենադժվարը, դա այն է, որ չես կարողանում ընդհատել ու հանգստանալ: 

Բարությունը կարիք է զգում ապացույցների, գեղեցկությանը դրանք պետք չեն:

Հաճախ եռանդի պակասությունը համբերության տեղ են դնում:

Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:

Երբ խմում ես`չափդ իմացիր, այլապես կարող ես քիչ խմել: 

Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր սխալները, երբ նրանք հայտնի են լինում միայն մեզ:

Ինչպես կարող ենք պահանջել, որ մեկ ուրիշը մեր գաղտնիքը պահի, երբ ինքներս պահել չգիտենք:

Եթե չի կարելի չխոսել այն մասին, ինչ մասին որ ասել են նախկինում ուրիշները, ապա պետք է փորձել ասել այդ նրանցից ավելի լավ:

Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:

Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է:

Անհրաժեշտ է ինչ-որ ավելի մեծ բան, քան տաղանդը` ներկան հասկանալու համար, ինչ-որ ավելի մեծ բան, քան հանճարը` գալիքը կանխատեսելու համար, իսկ իմիջիայլոց ինչքան դյուրին է բացատրել անցյալը:

Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստնությունը գալիս է տարիների հետ

Մարդիկ գերադասում են իրենք իրենց մասին բացասական բաներ ասել, միայն թե իրենց մասին խոսեն:

3

4

1028