Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...4

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...4 - աֆորիզմներ, խոսքեր, թևավոր


Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի: 

Լավ է կույր լինես աչքով , քան մտքով:

Քանի լեզու գիտես այնքան մարդ ես: 

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: 

Խնձորը իր ծառից հեռու չի ընկնի:

Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:

Ամենաբարձր գնահատականը, որին կարող է արժանի լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը, իր ծառաների հավանությունն է:

Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է:

Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառեր են ասում:

Որքան էլ բնությունը մարդուն օժտած լինի մեծ առավելություններով, այնուամենայնիվ, առանց բախտի օգնության չի կարող նրանցից հերոս սարքել:

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ:

Անմեղությունը բարին ու չարը չի տարբերում, դրա համար չգիտի ոչ ամոթ, ոչ խայտառակություն:

Հաջող ամուսնություններ լինում են, սակայն հիացմունք պատճառող` երբեք:

Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից:

Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժբախտ է համարում:

Արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաև մեզ, մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս:

Իմ կյանքի փորձը համոզել է ինձ, որ թերություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ են ունենում:

Ինչքան լայն է միտքը, այնքան ավելի են նրան նեղում սեփական սահմանները:

Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է:

Սերը կարող է փոխարինել ամեն ինչին, իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ ոչ մի տեղ:

Սերն ամենից ճիշտ կլինի համեմատել տենդի հետ, թե մեկի, թե մյուսի սաստկությունը և տևականությունը ոչնչով կախված չէ մեզանից:

Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:

Կասկածանքը մարդկային իմացության սահմանն է, որը խախտում է միայն կույր հավատը:

Մեր հակառակորդների դատողությունները մեր մասին, ավելի մոտ են ճշմարտությանը, քան մեր սեփականները:

Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում:

Ուրիշներին սովորաբար գովում ենք, որպեսզ իսկապես մեզ էլ գովեն:

Ճշմարիտ լավատեսը այն համոզմունքին չէ, թե ամեն ինչ լավ կլինի, այլ այն, թե ոչ բոլորը կլինի վատ:

Ով նենգորեն արհամարհում է երախտագիտությունը, նրան ծանոթ է նաև ստի անամոթ լեզուն:

Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս:

3

4

1327