Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...6

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...6 - աֆորիզմներ, խոսքեր, թևավոր


Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:

Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:

Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է:

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:

Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը:

Դժվար է ընկեր ձեռք բերելը: Ավելի դժվար է կորցնել թշնամուն:

Տղամարդը կարող է համարել կյանքը հաջողված, եթե նա վաստակեում է ավելի շատ, քան կարող է ծախսել իր կինը:
Կինը կարող է համարել կյանքը հաջողված, եթե գտնի այդպիսի տղամարդ:

Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ առաքինության` կախված մարդու ճաշակից ու կրքերից:

Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:

Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:

Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը:

Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:

Իսկական մարդն ընդունվում է իր թերություններով:

Լոկ նա ինչ-որ բան արժե, ով ինչ-որ բան է սիրում:

Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:

Լոկ նա ինչ-որ բան արժե, ով ինչ-որ բան է սիրում:

Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է:

Խիղճը հազար վկա արժե:

Վեճի մեջ ոչ միշտ է ճշմարտությունը հաղթում, ավելի հաճախ դա անում են առավել ծանրակշիռ փաստարկները։Վեճի մեջ ոչ միշտ է ճշմարտությունը հաղթում, ավելի հաճախ դա անում են առավել ծանրակշիռ փաստարկները։

Եթե ամուսինն առանց պատճառի ծաղիկներ է նվիրում, նշանակում է՝ պատճառ, այնուամենայնիվ, կա։

Եթե տղամարդն ամուսնանում է, որովհետև ժամանակն է, նշանակում է՝ արդեն ուշ է։

Աստված մեզ հեռու պահի գիտունի համբավ ունեցող հիմարից:

4

6

1333