Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...7

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...7 - աֆորիզմներ,հետաքրքիր, մտքեր


Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։ 
***
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը: 
***
Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ: 
***
Աշխատանք իսկապես այն մյունհաուզենյան հյուսքն է, որից կառչելով` կորսվածը կարող է ինքը դուրս պրծնել ճահճուտից: 
***
Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել: 
***
Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:
***
Կատարելությունը հրաշալի արդարացում է: Արեք լավ. այնքան էլ կարևոր չէ, հատկապես ինչը:
***
Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ
***
Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս: 
***
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է: 
***
Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են 
***
Ծայրահեղորեն դճվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին: ...

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը: 

Լառոշֆուկո


Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն: 

Ֆ. Նիցշե


Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքն ամենամեծ արժեքն ունի: 

Կանտ


Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա “խոզ է”, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա: 

Մ. Գորկի


Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: 

Ֆ. Լարոշֆուկո


Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա։ 

Ժան դը Լաբրյուեր


Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: 

Մոպասան



Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրինգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև

5

6

937

  • Lilit Sargsyan
    2012-06-19 23:26:44
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ***Ani***
    2012-06-20 17:51:00
    Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ::Շատ ճիշտաաաա:Զզվում եմ կեղծիքից:
    • ★ Lusine ★
      2012-06-20 17:54:27
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) մերսի...եսել
  • ***Ani***
    2012-06-20 17:55:37
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)