Մեսսին ընկերական խաղի է մասնակցելու Բոգոտայում
Լիոնել Մեսսին այժմ գտնվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, որտեղ վաղը` Երևանի ժամանակով 04:10 - ից սկսած, մասնակցելու է իր իսկ կազմակերպած ընկերական խաղին:
Այսօր Բոգոտայում մրցելու են Մեսսիի ընկերները և Մնացած աշխարհը: Խաղը ստացել է "Աստղերի պայքար" անունը: Հանդիպումից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Լեո Մեսսիի ֆոնդին, որն օգնում կարիքավոր երեխաներին կրթվել և բուժօգնություն ստանալ:
ացի այդ, նրանք, ովքեր գնել են խաղի տոմսերը, այսօր կճաշեն Մեսսիի ու խաղին մասնակից մյուս ֆուտբոլիստների հետ մեկ վայրում: Այս քայլով Լեոն փորձում է հնարավորինս շատ գումար հայթայթել, որպեսզի օգնի կոլումբիացի երեխաներին:
Ավելացնենք, որ Մեսսիի ընկերների մրցակից թիմը գլխավորելու են այնպիսի աշխարհահռչակ մարզիչներ, ինչպիսիք են իտալացի Ֆաբիո Կապելոն և բրազիլիացի Դունգան:
m.b.
2012-06-21 11:53:25SYUZ
2012-06-21 13:25:26ANIKOCH
2012-06-26 20:00:52Էմմա
2012-06-27 11:46:56SYUZ Հին քոփիի երկրպագու
2012-06-27 11:47:25