Նա շաաաաատ լավն է,ընդունել է պետք,իսկ չարախոս մարդիկ կարող են չարախոսել...
Նրա երազանքը կատարվեց...հուզիչ ու շաաաաաաատ բարի պատմություն..
«Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստը հովանավորելու է Նուհազետի՝ քաղցկեղով հիվանդ կանարիացի մի երեխայի բուժումը, որի հետ ծանոթացել էր «Բեռնաբեուում» կայացած վերջին խաղից հետո: Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի ընթացիկ առաջնության գլխավոր հերոսներից ու աստղերից մեկն է: Իր փայլուն խաղով Պորտուգալիայի հավաքականի ավագը հաջորդ փուլ դուրս բերեց իր թիմին: Սակայն Ռոնալդուն աչքի է ընկել նաև այլ առումով: Իր ներկայացուցչի՝ Խորխե Մենդեսի միջոցով պորտուգալացին ֆինանսական օգնություն է ցուցաբերելու իննամյա Նուհազետի բուժման համար: Կանարիացի փոքրիկը 2 տարեկանից տառապում է քաղցկեղով: Մայիս ամսվա սկզբին բժիշկները երեխայի ծնողներին տեղեկացրել էին, որ այլևս ոչինչ չեն կարող անել բուժման ընթացքը բարելավելու համար, քանի որ 7 տարվա մեջ փորձել են հնարավոր ամեն ինչ: Օրեր անց հատուկ կազմակերպության աջակցությամբ Նուհազետի ծնողները նրան տանում են Մադրիդ՝ դիտելու «Ռեալի» խաղը, ինչը փոքրիկի վաղեմի երազանքներից էր: Այս պատմությունը հասավ Խորխե Մենդեսին՝ Ռոնալդուի ներկայացուցչին: «Մալյորկայի» հետ խաղի օրը Մենդեսը հյուրանոցում կազմակերպեց Նուհազետի ու Ռոնալդուի հանդիպումը: Տղան շատ ուրախ էր իր կուռքին տեսնելու համար: Ռոնալդուն խոստոցավ նրա պատվին գոլ խփել երեկոյան խաղի ժամանակ: Լա լիգայի վերջին տուրի շրջանակներում կայացած խաղում պորտուգալացին կատարեց իր խոստումը՝ իր թիմի հետ նշելով նաև Իսպանիայի 32-րդ չեմպիոնությունը: Հանդիպումից հետո Ռոնալդուն կրկին հանդիպեց տղային՝ նրան նվիրելով հանդիպման մարզաշապիկը: Այս ամենը իսկական երազ էր Նուհազետի համար, որը, սակայն, չավարտվեց միայն խաղով ու Ռոնալդուի հետ հանդիպմամբ: Ռոնալդուի ու Մենդեսի միջամտությամբ Մադրիդի հայտնի կլինիկաներից մեկը բուժման նոր մեթոդներ առաջարկեց տղայի ընտանիքին: Բուժումը առայժմ լավ է ընթանում: Մի քանի օր հետո Նուհազետը նույնիսկ կարող է տուն վերադառնալ՝ սպասելով նոր դեղամիջոցների:
Նա բարի է ու շաաատ մեծ սիրտ ունի .....
★ Lusine ★
2012-06-20 13:13:46Saten...♥
2012-06-20 13:15:03(Самоуверенная. )
2012-06-20 13:14:20Saten...♥
2012-06-20 13:14:57Saten...♥
2012-06-20 13:14:37Aga Real <3
2012-06-20 13:18:27i love Rihanna
2012-06-20 13:18:39Copypaste
2012-06-20 14:01:56SYUZI . RMA .
2012-06-20 14:17:46♥Սյուզկա♥
2012-06-20 14:19:34ALISA.D
2012-06-20 14:51:03***
2012-06-20 15:43:46Lid . . . ♥
2012-06-20 15:45:06JB Mar
2012-06-20 17:26:31S♥na
2012-06-20 17:28:18Բարի պոստերի հեղինակ Saten...♥
2012-06-20 22:02:23Բարի պոստերի հեղինակ Saten...♥
2012-06-20 22:09:35Natasha
2012-06-20 22:07:12[кУкЛа с сеРдЦем]
2012-06-21 15:12:07