Copy SMS

«Հայելի, հայելի…». կին լինելու հաճույքը

Սիրում եմ, երբ կինը տարիների հետ չի կորցնում հայելուց կախվածությունը: Մի քանի տարի առաջ Ազգային գրադարանի զուգարանում հայելու առաջ շրթներկս էի թարմացնում' միաժամանակ պատահաբար խանգարելով հիսունին մոտ աշխատակցուհուն շիշը ծորակից ջուր լցնել), երբ բախվեցի նրա կյանքի փիլիսոփայությանը. «Էս հայելին ձեզ լրիվ փչացնում է»: Այն ժամանակ էլ համամիտ չէի նրա հետ, չնայած ինձ մի պահ թվաց' այդ կնոջ ձայնով բոլոր գրադարակներից «մեր մեծերը» ինձ դիտողություն արեցին, հիմա առավել եւս համամիտ չեմ, երբ անզուսպ ցանկություն ունեմ բոլոր մեծերի եւ փոքրերի անունից խնդրելու կանանց կին մնալ միշտ' այսօր, վաղը, կյանքի բոլոր օրերին ու ժամերին…

«Հայելի, հայելի…». կին լինելու հաճույքը - հայելի , գեղեցկություն , հայելի ,


Օրը սկսել' զգալով, որ կին ես: Եթե անգամ ուրիշ ոչ մի ոգեւորություն չկա քո կյանքում, առավոտյան անուշաբույր լոգանքն ու կոսմետիկ պարագաներով շրջապատված հայելու առաջ կանգնելը արդեն իսկ բորբոքում են լավ զգալու ցանկություն: Օրը սկսել որպես գերազանց բնորդ եւ հանճարեղ նկարիչ:) Իհարկե, կա ամեն բանի ընկալման պրիմիտիվ տարբերակը. մեկը կարող է զգալ իրեն ներկվելիս, մյուսը' թերապիա, իսկ որ ամենակարեւորն է, երկու դեպքում էլ զգացողությունը փոխանցվում է...

Առավոտյան աշխատանքի գնալիս տրամադրությունս բարձրացնում են երթուղայինում հանդիպող հատկապես միջին տարիքի խնամված կանայք: Կնճիռները համառում են, նա' նույնպես. չի անտեսել ոչ մի մանրուք' աքսեսուարները, տարիքին համապատասխան գեղեցիկ մանիկյուր, մազերի հարդարանքը, օծանելիքը, դեմքի արտահայտությունը... :) Ամեն անգամ նայում եմ ու մտածում' մենք պարտական ենք կին լինելուց հաճույք ստացող կանանց. նրանք շատ նուրբ էներգետիկա են ապահովում: Համոզված եմ' դա անպայման ներքին աշխատանք է պահանջում, եթե երիտասարդ տարիների հետ չի փոշիացել: Այդ ցանկությունը ժամանակին պետք է թարմացնել, ինչպես դիմափոշին կամ շրթներկն ես թարմացնում…

4

10

2662

  • Lilit Sargsyan
    2012-06-21 18:08:30
    (լավ) (լավ) (լավ)
    • ani21
      2012-06-21 18:08:48
      մերսի Լիլ ջան :)
  • FY
    2012-06-21 18:09:45
    lady news?
    • ani21
      2012-06-21 18:10:20
      հա
      • FY
        2012-06-21 18:11:05
        ոչինչ մեկա հետաքրքիր էր ;)
      • ani21
        2012-06-21 18:12:58
        մերսի :)
  • ★ Lusine ★
    2012-06-21 18:11:00
    (լավ)
    • ani21
      2012-06-21 18:13:08
      մերսի Լուս ջան
      • ★ Lusine ★
        2012-06-21 18:16:56
        (ծաղիկ) (ծաղիկ)
      • ani21
        2012-06-21 18:19:54
        :) :) :)