Միմյանց խանդում են նույնիսկ քույրերը
Ենթադրվում է, որ նա պետք է լինի քո լավագույն ընկերուհին: Սակայն ընդունիր, որ երբեմն կանաչ աչքերով խանդը կանգնում է ձեր միջև: Այս նոր գրքում ամենայն մանրամասնությամբ բացատրվում է այդ ֆենոմենը:
«Ինչ երջանիկ ես դու»: Եթե ունես հարազատ քույր, հավանաբար շատ ես լսել այս խոսքերը այլ երեխաներից կամ աղջիկներից, որոնք միայնակ են կամ միայն եղբայր ունեն:
Այո՛, դրանում մեծ ճշմարտություն կա, սակայն կան նաև բացասական կողմեր, և դա հերքել չի կարելի: Դեբորա Տանենն իր «Դու միշտ մայրիկի սիրելին ես եղել» գրքում նկարագրում է այն զգացմունքները, որոնք գերակշռում են քույրերի հարաբերություններում, մասնավորապես` խանդը. «Որոշ կանայք, գիտակցելով, որ խանդը վատ հատկանիշ է, անուշադրության են մատնում այն` չմտածելով, որ դա կարող է ազդել հարաբերությունների վրա,- ասում է Տանենը, - սակայն այդ զգացողությունը վերլուծելը կարող է դրական ազդեցություն ունենալ քո հարազատի և քո վրա` օգնելով կառուցել ամուր հարաբերություններ ողջ կյանքի համար»: Հետաքրքիր է, չէ՞։ Հենց այժմ կանդրադառնանք այդ հակասական ֆենոմենին:
Իմացեք, որ դա նորմալ է
Բջջայինդ զանգահարում է: Քույրդ է, նա զանգահարել է` ասելու, որ իր առաջին ժամադրությունը հիանալի է անցել: Առաջին ռեակցիադ ուրախությունն է: Սակայն այդ զգացումին հաջորդում է ևս մեկը` մի բան, որը չես կարողանում բացատրել և առավել ևս` չես ցանկանում ընդունել: Դու խանդում ես: «Նույնիսկ ամենահամերաշխ քույրերի միջև նման զգացում ծագում է, և դա նորմալ է ու անխուսափելի»,- ասում է Տանենը, որն ուսումնասիրություն է անցկացրել 100 կանանց շրջանում: Խանդը հենց ծննդյան օրից է ուղեկցում քույրերին, և քանի որ նրանք հավանություն են ակնկալում միևնույն աղբյուրից, հաճախ մեկը մյուսին որպես ախոյան են ընկալում: Նույն էմոցիաներն առաջանում են նաև եղբայրների հարաբերություններում, սակայն, ի տարբերություն քույրերի, որոնք թաքցնում են իրենց զգացմունքները և չարությամբ լցվում մեկը մյուսի հանդեպ, տղաները բարձրաձայնում են դա:
«Վնասազերծիր» խանդդ
Մենք արդեն հասկացանք, որ խանդից խուսափել չի լինի, սակայն սա չի նշանակում, որ պետք է հագուրդ տալ այդ զգացողությանը: Նույնիսկ ամենախանդոտ քույրերը կարող են վերահսկել իրենց էմոցիաները` հետևելով այս պարզ միջոցին. անտեսելու փոխարեն` խոսեք այդ մասին: Պատմիր քրոջդ, թե ինչու ես խանդում իրեն, և նա էլ թող քեզ պատմի, թե իրեն քեզ հետ կապված ինչը հանգիստ չի տալիս: Երբ պարզեք խանդի պատճառները, ավելի հեշտ դրանից ձերբազատվելու ուղիներ կգտնեք:
Խանդը` որպես խթան
Տանենը գտնում է, որ խանդն ամենամեծ մոտիվացիոն գործոններից է: «Կանայք սիրում են համեմատվել քույրերի հետ, և ենթագիտակցորեն միշտ ձգտում են առաջ անցնել նրանցից»: Հատկապես սա տեսանելի է աշխատավայրում: «Մրցակցող քույրերն ավելի նպատակասլաց են աշխատավայրում: Այստեղ կարևոր է հստակ սահմանել նպատակները, ցուցակ կազմել և հետևել դրանց հստակ ժամկետներով»։ Սա նույնն է, երբ ձեզ փոքր ժամանակ բանաստեղծություններ էին հանձնարարում անգիր անել, և դու ուրախանում էիր, որ ինչ-որ բան ավելի արագ ու լավ ես անում, քան քույրդ. չէ՞ որ միշտ էլ հաճելի է գիտակցել, որ ինչ-որ բան քեզ մոտ ավելի հեշտ ու արագ է ստացվում, քան ուրիշի մոտ, եթե անգամ նա քո քույրն է...
★ Lusine ★
2012-06-21 18:20:30ani21
2012-06-21 18:21:50GayushOK
2012-06-21 18:21:51ani21
2012-06-21 18:22:17M. A. K. (Official CopyPage)
2012-06-21 18:24:25ani21
2012-06-21 18:26:14BARCULUS
2012-06-21 18:26:57ani21
2012-06-21 18:28:19ℳ ℯ ℛ ყ ♥
2012-06-21 18:44:03ani21
2012-06-21 22:41:00Էմմա
2012-06-22 09:06:48♥Սյուզկա♥
2012-06-22 11:48:50ani21
2012-06-22 21:06:04AnnaMaria
2012-06-23 12:35:54ani21
2012-06-23 15:48:03