Copy SMS

Պարույր Սևակ

Պարույր Սևակ - Սևակ, բանաստեղծություններ, գրական, անկյուն


 


Քո պատճառով

Քո աչքերի°, քո աչքերի°, քո աչքերի° պատճառով
Իմ աչքերը ամբողջ գիշեր, ամբողջ գիշեչ չեն փակվում:
Քո մատների,քո մատների,քո մատների պատճառով
Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել:
Քո թևերի,բաց թևերի,մերկ թևերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում:
Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո ծիծաղի, պատճառով
Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել:
Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո քայլվածքի պատճառով
Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ~ եմ դարձել:
Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի…


Միանգամից

Ասում են, թե միանգամից կեանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ խելօքանան,
Զո՛յգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թէ՝ երեքանան։
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո՞չ այսօրն է անցեալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպս է, ինչպես որ կայ։
Սակայն եթե իմ կեանքի մեջ գէթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում
Ու երազում։
Ես կասեի.
Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց...


Անկեղծ ասած

Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,
Վատդ թողած` լավդ թվել,
Հավատացրել , հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել `
Չտեսնված, չեղած մի դուռ:
Սակայն ի՞նչ եմ ստացել
Այդ ամենին ի տրիտուր:
Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:

Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար,
Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:
Ճիշտ ճամփից ես միայն շեղել:
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ:
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:
Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.
«Տղան հասավ իր մուրազին,
Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթն, այո, միտքս ընկավ...
Դու` հեքիաթում հրաշք աղջիկ,
Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,
Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում.
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ...


Օգնիր ինձ Մարիամ

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, Անաղարտ մնամ ,Ա՛յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում։ Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ։
Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, Եվ ասեմ՝ ինչո՛վ. Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։
Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե՛կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող։
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա՛ծ, ժպտո՛ւն ու գո՜հ աչքերով՝ Հաղթելով և՛ քաղց, և՛ պապագ փափագ։
Ուզում եմ ապրել անչար ու բարի՝ Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես …
Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո՛ւ նրան։
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցըրո՛ւ այդ ձուն։
Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե՛ս, Ինչպես քունջութը՝ կաթնահունց հացին։
Ճանճը քուջո՛ւթ չէ. Հացըս չի՜ ուտվում։ Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև, Ինչպես վարսանդը՝ խաշխաշի սերմով։
Խաշխաշ չե՜մ ուզում. Կակա՛չ դարձըրու։ Ասոմ են, իբըր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր։
Լսո՞ւմ ես, Մարիա՛մ, Ինձ ներս ու դրսից կապո՜ւյտ հագցըրու …




11

6

7357

  • Անի....♥
    2012-06-22 10:25:26
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Սև ՍևԱԿ :)
  • GayushOK
    2012-06-22 10:51:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lianna
    2012-06-22 10:54:02
    անհնար է չսիրել Պարույր Սևակին (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ★ Lusine ★
    2012-06-22 10:55:45
    շաաաաաաատ եմ սիրում (լավ) (լավ)
  • Lilit Sargsyan
    2012-06-22 11:14:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)