Վրաստան
Վրաստանը պետություն է Այսրկովկասի կենտրոնական եւ արեւմտյան մասում:Արեւմտյան ափերը ողողվում են Սեւ ծովի ջրերով: Հարավից սահմանակից է Հայաստանին:Չնայած երկրի ոչ մեծ տարածքին ՝ բնական պայմանները խիստ բազմազան են:Վրաստանը լեռնային երկիր է:Տարածքի կեսից ավելին զբաղեցնում են Մեծ եւ Փոքր Կովկասի լեռները:Հարավ-արեւելքում տարածվում է Ալազանի միջլեռնային գոգավորությունը,արեւմուտքում՝ Կոլխիդայի դաշտավայրը:
Մեծ Կովկասի վրացական հատվածում են Վրաստանի ամենաբարձր գագաթները՝ Շխարան (5068 մ) եւ Կազբեկը (5047 մ):Խոշոր գետը Կուրն է՝ Արագվի եւ Ալազան վտակներով:Սեւ ծովի ավազանի գետերից են Ռիոնը,Ինգուրը,Բզիբը,որոնք ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:Լճերից նշանավոր են Փարվանան,Տաբածղուրին,Խանչալին,Ռիցան,Ամտկելին:
Հարուստ ու բազմազան են Վրաստանի բուսական եւ կենդանական աշխարհները:Շատ են բնաշխարհիկ եւ մնացուկային բուսատեսակները:Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են Լագոդեխիի,Բորժոմի,Ռիցայի արգելոցները,Թբիլիսիի բնական ազգային պարկը:Վրաստանի ընդերքը հարուստ է բազմաթիվ օգտակար հանածոներով: Արդյունահանում են մանգան,քարածուխ,գունավոր մետաղներ,բարիտ եւ այլ հանածոներ:
Lianna
2012-06-22 10:53:23★ Lusine ★
2012-06-22 10:53:42LuSiNkA---RoNaLdOi GjUk FaNaTkA
2012-06-22 11:02:08Մայլիի ֆանատ../հին ու բարի ժամանակների նման/
2012-06-22 12:00:37..............
2012-06-22 13:02:57Լիդ . . . ♥
2012-06-22 13:04:33