«Օդնոկլասնիկի»-ն արդեն հայերեն
«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից (Mail.RuGroup-ի նախագիծ) հայաստանցիները կարող են այսուհետ օգտվել մայրենի լեզվով: Այս մասին Երևանում կայացած կայքի մայրենի լեզվով շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Mail.RuGroup-ի «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը` միաժամանակ նշելով, որ հայերեն լեզվով արդեն թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաև հիմնական կայքը:
Ըստ IntertentWorldStarts-ի վիճակագրության տվյալների, Հայաստանում օրական ինտերնետից օգտվում է 1.4 միլիոն մարդ: Ըստ «Այլընտրանքային տեղեկատվական միջոցներ 2011» հետազոտության տվյալների, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից օգտվում է օգտատերերի 80 տոկոսը: Այսօրվա դրությամբ ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է ավելի քան 787 հազար մարդ, ընդ որում, օգտատերերի 35 տոկոսը նախընտրում են ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով:
Նա նշեց, որ Հայաստանի բջջային օպերատորների տվյալներով, «Օդնոկլասնիկի»-ն Հայաստանում ամենաայցելվող կայքերի թվում է` Mail.ru-ի, Youtube.com-ի, Yandex.ru-ի, Google.com-ի հետ միասին:
Ի տարբերություն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, որն ավելի շատ պաշտոնական է, մտնում են «Ֆեյսբուք»` տեղեկատվություն ստանալու համար, «Օդնոկլասնիկի»-ն ավելի երիտասարդական է, մարդիկ կարողանում են լիարժեք շփվել իրենց ընկերների, մտերիմների հետ: Հայաստանի բնակիչների շրջանում ամենահայտնի ծառայություններ են` հաղորդագրությունների ուղարկում, խաղեր, ստատուսների, նկարների տեղադրում և գնահատում: Երաժշտության ծառայությունից նույնպես սկսել են շատերն օգտել:
Ալեքսանդր Իզրյադնովն ասաց, որ ցանցն արդեն բիզնես ծառայություն է մատուցում, հնարավոր է մտնել կոնկրետ լինքով ու հայտարարություններ տեղադրել:
ℳ ℯ ℛ ყ ♥
2012-06-22 20:49:03ani21
2012-06-22 20:50:31ℳ ℯ ℛ ყ ♥
2012-06-22 20:54:34ℳ ℯ ℛ ყ ♥
2012-06-22 20:49:22ani21
2012-06-22 20:58:13ℳ ℯ ℛ ყ ♥
2012-06-22 20:58:56ani21
2012-06-22 20:59:47★ Lusine ★
2012-06-22 21:46:37