Սիրուշոն հանդիպել է երկրպագուներին, երկու օրից էլ մեկնում է հանգստի
Երեկ Սիրուշոյի երկրպագուների համար տոն է եղել: ). նրանք հանդիպել են սիրելի երգչուհուն, շուրջ երեք ժամ զրուցել, պատմել իրենց մասին ու տարբեր պատմություններ լսել նրանից:
Հանդիպման նախաձեռնողները հենց երկրպագուներն են, որոնց մասին երգչուհին “ֆեյսբուքյան” իր էջում գրել է հետեւյալ. “Այսօր իմ երկրպագուներն անմոռանալի օր պարգեւեցին ինձ: Ես հիացած եմ նրանց կազմակերպվածությամբ, խելացիությամբ, նվիրվածությամբ: Ուրախ եմ, որ նրանց մարդկային տեսակն այդքան ազնիվ ու հասուն է… Ես հպարտ եմ ձեզնով…”:
Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը` երկրպագուները հանդիպմանը ներկայացել են երգչուհու նկարով տորթով, նրա համար նախատեսված հատուկ մրցանակով եւ Սիրուշոյի լավագույն տեսահոլովակների ու երգերի հավաքածուներով, որոնք իրենք են պատրաստել, իսկ երգչուհին նրանց նվիրել է գլխարկներ`պատվիրված հատուկ այդ հանդիպման համար, եւ իր ձայնասկավառակը
Երգչուհու եւ երկրպագուների հաջորդ հանդիպումը դեռ ծրագրված չէ: Արեւիկ Ուդումյանը նշել է, որ Սիրուշոն երկու օրից կմեկնի հանգստի, ամռան ընթացքում քիչ կլինի Երեւանում, բայց զուգահեռ կշարունակի նաեւ աշխատել:
աղբյուր - bravo.am
(CopyPeople )
2012-06-22 20:42:04ani21
2012-06-22 20:42:39Viki FCB... ♫♪˙❤‿❤˙♫♪
2012-06-22 21:09:09ani21
2012-06-22 21:19:44Viki FCB... ♫♪˙❤‿❤˙♫♪
2012-06-22 21:20:27ani21
2012-06-22 21:21:28♥Սյուզկա♥
2012-06-22 21:09:57ani21
2012-06-22 21:19:54★ Lusine ★
2012-06-22 21:49:42Ռուբեն Եսայան
2012-06-22 22:35:26ani21
2012-06-23 15:46:34