Copy SMS

Վ. Տերյան

Վ. Տերյան - սեր, տխրություն, բանաստեղծություններ


 ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ


Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։


Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։


Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...


1903



ՀՐԱԺԵՇՏ


Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։


Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։


Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։


Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...


1904


 


 * * *


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։ 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։


1904-1905


 


* * *


Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, 
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, 
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ 
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, 
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. 
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, 
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. 
Քո հոգու վըրա կա մի վարագույր,— 
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...


1904-1905


 


FATUM


Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։


Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։


Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...


 


ԳԱՐՈՒՆ


Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։


Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...


Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...


1908


 


 * * *


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...


Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...


Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...


1908


 


ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ


Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։


Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...


Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։


Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։


Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...

1908

 

 


13

25

889

  • (CopyPeople )
    2012-06-23 11:52:10
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) մեր Հայ Մեծերը շատ լավն են ... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • ★ Lusine ★
      2012-06-23 12:12:28
      հա...... (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit Sargsyan
    2012-06-23 11:52:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ★ Lusine ★
      2012-06-23 12:13:08
      (ծաղիկ) (ծաղիկ)
    • ★ Lusine ★
      2012-06-23 12:13:15
      (ծաղիկ) (ծաղիկ)
      • Lilit Sargsyan
        2012-06-23 12:39:04
        Տերյան շատ եմ սիրում (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • ★ Lusine ★
        2012-06-23 12:52:27
        բա ես (ծաղիկ) (ծաղիկ)
  • LIKA ♥♥♥
    2012-06-23 11:54:40
    շատ եմ սիրում Տերյանին էս տարի լիքը բանաստեղծություններ եմ սովորել իրենից (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ★ Lusine ★
      2012-06-23 12:12:42
      եսել......շատ լավնա (ծաղիկ) (ծաղիկ)
  • КоФе МоЙ дРуГ
    2012-06-23 12:07:42
    շաատտտ եմ սիրում Տերյան (բռավո) (խոնարհվել) (խոնարհվել)
  • fAN of ReAl MaDrId(RoNaLdO)
    2012-06-23 12:28:01
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ)
  • ՎԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԽ ԵՍ ՏԵՐՅԱՆԻՆ ՈՆՑ ԵՄ ՍԻՐՈՒՄՄՄՄՄՄՄՄ (ուռա) (ուռա) (ուռա) O:) O:) O:) O:) O:) O:) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ԱՊՐԵՍ ՈՐ ՍԱՐՔԵԼ ԵՍ ԷՍ ԳՐԱՌՈՒՄԸԸԸԸԸԸ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Ավագյան Աննա
    2012-06-23 12:38:19
    Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. –Մեկը շշուկով պատմում է կամաց, Մեկը իմ հոգին տանջում է համառ:Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ, Մի թովիչ երազ. –Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս:Սակայն չեմ կարող ես նրան ատել– Սիրում եմ նրան. –Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս- հանգրվան…Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. Օ, քաղցր արբանք: –Օրհնըված եք դուք, սեր, ցնորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…............................................ես ամենաշատը ես եմ սիրում (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (ծաղիկ)
    • ★ Lusine ★
      2012-06-23 12:52:47
      :) :) ........... (ծաղիկ) (ծաղիկ)
  • -Ella..M.)..Dreamer (◔̯◔)
    2012-06-23 13:38:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:) O:) O:) O:) O:) O:) (գինի)
  • N.....
    2012-06-23 13:55:59
    Պաշտում եմ Տերյանի ստեղծագործությունները (գինի) ,շատ եմ սիրում անձրևի ժամանակ կարդալ :) .......................
    • ★ Lusine ★
      2012-06-23 13:56:26
      բա եեեեսսսսսսս................ (ծաղիկ) (ծաղիկ)
      • N.....
        2012-06-23 14:03:05
        Բա դուուուուոււու (ծաղիկ) :D :D :) ....................
      • ★ Lusine ★
        2012-06-23 14:04:34
        :D :D :D ,,,,,,հա բա եսսսսսսսսսս