Copy SMS

Առաջնեկներն իշխանատենչ են...

Առաջնեկներն իշխանատենչ են... - հետաքրքիր , զարմանալի, զվարճալի


Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտու­տի (ԱՄՆ) գիտաշխատող Ֆրանկ Սալուեյը ավելի քան 25 տարի ուսումնասիրել է անցյա­լի և ներկայի 6566 նշանավոր անձանց կյան­քը:
Երկարատև հետազոտություններից հետո նա հայտնաբերել է, որ ընտանիքի զավակնե­րի մեջ կյանքում հաջողության հասած առաջնեկների վարքագիծը միշտ էլ զգալիո­րեն տարբերվում է նշանավոր դարձած միջ­նեկ կամ կրտսեր զավակների վարքագծից:
Ընտանիքների առաջնեկները ձգտում են նմանվել ծնողներին, սիրում են հեղինակա­վոր լինել, իշխանատենչ են և հավակնոտ: Գիտնականը որպես վկայություն նշում է Ֆրանկլին Ռուզվելտի, Ուինսթոն Չերչիլի, Բիլ Քլինթոնի և այլոց անունները:

Առաջնեկներն իշխանատենչ են... - հետաքրքիր , զարմանալի, զվարճալի


Գիտնականը նշում է, որ, ի տարբերություն առաջնեկների, կյանքում նշանավոր դարձած միջ­նեկ և կրտսեր զավակներն ունեցել են միանգամայն տարբեր վարքագիծ,  նրանք պատմություն են կերտում, քանզի ըմբոստ են, հեղափոխական, արտահայտում են նոր գաղափարներ կամ փորձում են փոխանակել իրենց ժամանակաշրջանը: Ի հավաստումն այս պնդման՝ Սալուեյը նշում է Չ. Դարվինի, Ն. Կոպեռնիկոսի, Բ. Ֆրանկլինի, Բիլ Գեյթսի, Մադոննայի և այլոց անուննե­րը:

Առաջնեկներն իշխանատենչ են... - հետաքրքիր , զարմանալի, զվարճալի


Ամերիկացի գիտնականը փաստորեն պնդում է, որ որևէ ընտանիքում զավակների ծնունդների հաջորդականությունը շատ ավելի մեծ դեր է խաղում նրանց անհատականության ձևավորման մեջ, քան նույնիսկ սեռը, ազգությունը կամ սոցիալական խավը:

Առաջնեկներն իշխանատենչ են... - հետաքրքիր , զարմանալի, զվարճալի


Ես համամիտ եմ Ամերիկացի գիտնականի հետ.....Առաջնեկներն իշխանատենչ են... - հետաքրքիր , զարմանալի, զվարճալիԱռաջնեկներն իշխանատենչ են... - հետաքրքիր , զարմանալի, զվարճալի

5

21

842