Copy SMS

Բառեր, որոնք հասկանալի են միայն ինձ...

Բառեր, որոնք հասկանալի են միայն ինձ... - սեր , հավատարմություն , մոլորություն


Հիմա ինձ աշխարհից բաժանում է պատուհանիս ապակին… Ապակուց այն կողմ աշխարհը այլ է…  Այնտեղ ծիծաղ է, խինդ, հույսեր ու սեր է…Իսկ այս կողմում ամայություն և լռություն է, կարծես կյանքը կանգ է առել…
Նայում եմ  պատուհանից ու հասկանում, որ այն կողմում դու ես` լցված խինդով (համենայնդեպս դու ես հավատացրել ինձ, որ կյանքդ լի է ուրախ պահերով), այստեղ` ես եմ, որ ամեն օր հետևում եմ քեզ`փորձելով ընկալել աշխարհդ…



Բառեր, որոնք հասկանալի են միայն ինձ... - սեր , հավատարմություն , մոլորություն


Մենք ասես երկու անծանոթ մոլորակներ լինենք, որոնց իրարից բաժանում է պատուհանի ապակին…Սակայն պատուհանի շղարշի միջով, երբ  հանդիպեցին մեր հայացքները, ես շանթահարված նայեցի քեզ`երազելով միավորել մեր մոլորակները և դարձնել մեկ ամբողջություն, բայց դու անտարբեր էիր, ասես չէիր նկատում ինձ… Հետո հասկացա, որ ապրում ես քո կյանքով, քո հույսերով, երազանքներով ու քո սիրով`անտեսելով ինձ,իմ սերը, իմ մոլորակը… 
Ու այդ օրից իմ մոլորակը կորցրեց իր հանգիստը, նրա սիրտը սկսեց ուժգին բաբախել և նրա աչքերը լցվեցին թախծալի փայլով, նրա հոգին պարուրվեց անսովոր մի խենթությամբ, նրան  կրծում էր անասելի մի տենչանք…          Եվ պտտվում էր իմ մոլորակը, ուզում էր հասնել այն մոլորակին որի շնչից բարձրացել էր սիրո փոթորիկը…գնում էր նա խելահեղ արագությամբ ու հանկարծ նորից հանդարտվում է և մտածում, թե ինչ կլինի այդ անակնկալ հանդիպումից, այդ բախումից…  Կմիանան, կձուլվեն իրար`դառնալով մեկ մոլորակ, թե բախվելով փշուր-փշուր կլինեն…



Բառեր, որոնք հասկանալի են միայն ինձ... - սեր , հավատարմություն , մոլորություն

7

12

1915