Copy SMS

Բացատրություն ԿԱ և ՉԿԱ…

Բացատրություն ԿԱ և ՉԿԱ… - Բացատրություն , Սեր , զգացմունք


Իսկ  դուք  երբևէ  մտածե՞լ  եք,  որ  մեր  կյանքի  իմաստ  դարձած  զգացմունքը` ՍԵՐԸ  չունի  իմաստ…Սերը  ունի  բացատրություն,  բայց  միևնույն  ժամանակ  չունի  ոչ  մի բացատրություն…Երբևէ   փորձե՞լ  եք բառերով  բացատրել  սերը: Փորձել  եք  շատ  անգամներ,  բայց  ամեն  անգամ համոզվել  եք,  որ սերը  բացատրելու  համար  բառերը  շատ  խղճուկ, ծիծաղելի  և անհեթեթ  են… Սերը   դա  երջանկությունն է,  բայց  ինչո՞ւ  ենք  մենք  այդքան  հաճախ  սիրո  պատճառով  մեզ  դժբախտ  համարում…

Սերը  վստահություն  է, սակայն  ինչո՞ւ,  երբ  մենք  սիրում  ենք  շատ  հաճախ  չենք  վստահում ու  խանդում  ենք…

Սերը   երջանիկ  ծիծաղ  է,  բայց   ինչո՞ւ  է  սիրո  պատճառով   այդքան  հաճախ  մեր  աչքերում  արցունք  հայտնվում…

Սերը  հավատարմություն  է,  բայց  ինչի՞ց  է, որ   սիրելով  մենք  պարտավոր  ենք   ներել  դավաճանությունը….

Սերը   հիվանդություն  է,  սակայն  ինչո՞ւ  մինչև  այսօր  ոչ-ոք   չի  բուժվել  այդ  հիվանդությունից  և  ոչ-ոք  չգիտի` ինչպես   բուժվել…

Սերը   ազատություն  է,  բայց   ինչո՞ւ,  երբ  մենք  միայնակ  ենք  և  չունենք  մեր  երկրորդ  կեսը,  ասում  ենք` «ես  ազատ  եմ»…

Սերը  հարստություն  է,  բայց  մենք  այդպես  էլ  այն  գնահատել  չենք  սովորում…

Սերը    կիրք  է,  սակայն   ինչո՞ւ,  երբ  կիրքը  անցնում  է,  սերը  դառնում  է  պարզապես  ընկերություն…

Սերը  վստահություն  է,  սակայն  չգիտես  ինչու  մենք   միշտ  վախենում  ենք  կորցնել 

 մեր  սիրելի մարդուն

Սերը   սրտերի  ջերմություն  է,  բայց   մենք  շատ  հաճախ  միայն  սառնություն  ենք  զգում…

Սերը   հոգատարություն  է,  սակայն  ինչի՞ց  է, որ  մենք  մեզ  այդքան  հաճախ   ենք   մենակ  զգում…

Սերը  մեզ ուժեղ  է  դարձնում, բայց  ինչո՞ւ  է  այն  մեր  թուլությունը  դառնում…

Սերը   մեզ  ամենամեծ  երջանկությունն է  պարգևում, բայց   շատ  հաճախ  այն  մարդը, ում  սիրում  ենք,  կարող  է  ամենամեծ  ցավը  պատճառել  մեզ…

Սերը  ամենանուրբ  ու գեղեցիկ  ծաղիկն  է  բոլոր  ծաղիկների  մեջ,  բայց  չգիտես   ինչու  շատ  հաճախ  այն  փշեր  է ունենում…

Սերը   մեր  ամեն  ինչն  է, սակայն  ինչո՞ւ,  երբ  մենք  սիրում  ենք,  մեզ  միևնույն  է  ինչ-որ  բան  պակասում  է…

Սերը    այն  է,  ինչը  քեզ  կործանում  է,  բայց  առանց  սիրո  դու  ինքդ  քեզ  ես կործանում…

Սերը  ամենաանբացատրելի  զգացմունքն  է, բայց   ինչո՞ւ  ենք  մենք  այդքան  հաճախ  փորձում  այն  բացատրել…

Եվ  միևնույն  է,  ինչքան  էլ  բացատրելի  ու անբացատրելի  լինի,  սիրո  միակ  իմաստը  մնում  է  ՍԻՐՈ ՄԵՋ…

11

5

1254

  • N.....
    2012-06-23 14:07:15
    Լավն էր,բայց ավելի լավա չփորձել ինչ-որ բան բացատրել :) ................
  • ★ Lusine ★
    2012-06-23 14:08:18
    (լավ) (լավ)