Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ....Արվեստ

 Թևավոր խոսքեր և աֆորիզմներ....Արվեստ - արվեստ, աֆորիզմներ, խոսքեր


ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է: Գալիլեո Գալիլեյ

Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև: Առնիմ

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ

Հեն որ որևէ մեկը արվեստում սկսում է աշխատել հանուն փողի, մնաս բարով, լավ ստեղծագործության հույս: Բաթլեր

Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները: Սառա Բեռնար

Յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն ծնվում է միայն երկարատև խաղաղ ու խորասույզ մտորումներից հետո: Բեջոթ

Արվեստի վերջնական նպատակն է՝ մղել մարդկանց անելու այն, ինչ իրենց հարկավոր է, ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն: Բլոնդեր

Առանց մեծ նպատակների, դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Բրեխտ

Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում: Գլյուկ

Երաժշտությունը խլացնում է տխրությունը: Շեքսպիր

Կենդանի անհաջողությունը լավ է մեռած գլուխգործոցից: Բեռնարդ Շոու

Արվեստը ունի թշնամի. նրա անունն է տգիտություն: Բեն Ջոնսոն 

Հարստանալու ծարավը չի ստեղծել դեռևս ոչ մի արվեստագետի, բայց կործանել է շատերի: Օլսթոն

Կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժական: Հիպոկրատ

Եթե չլինեին գիտություններն ու արվեստները, չէին լինի մարդն ու մարդկային կյանքը: Տոլստոյ

4

3

2898

  • Lilit Sargsyan
    2012-06-24 11:22:22
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥ ♥ ♥ S e D a ♥ ♥ ♥
    2012-06-24 15:44:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :) :) :) :) :)
    • ★ Lusine ★
      2012-06-24 21:00:58
      մերսի Սեդչկաաաաաաաաա (ծաղիկ) (ծաղիկ)