Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ....Երազներ, ցանկություններ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ....Երազներ, ցանկություններ - երազ, ցանկություն, աֆորիզմներ


Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով: Հյուագո 

Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ

ՈՒժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն

Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է: Թեոգնիդես

Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես

Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: Լիխտենբերգ

Զայրույթը միշտ էլ վատ խորհրդատու է: Զոլա

Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Բերգսոն

Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լառոշֆուկո

Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով: Կուրց

Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր

Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ

Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին

Երևակայությունը հոգու աչքերն են: Ժուբեր

5

5

2360