Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...Երջանկություն, ուրախություն

 Թևավոր խոսքեր և աֆորիզմներ...Երջանկություն, ուրախություն - եչջանկություն, ուրախություն, աֆորիզմնոր, խոսքեր, թևավոր


 


Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է: Ալեն

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս

Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե

Ցավը դաժանություն է, ուրախությունը քնքշություն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է: Վեյլ

Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս

Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը: Մարկ Տվեն

Երջանիկ մարդիկ թերություն ունեն, որից նրանք երբեք չեն ձերբազատվում. նրանք դժբախտներին համարում են սեփական դժբախտության մեղավորները: Բոշեն

Բախտի անիվին դյուրին է հետևել: Գյոթե

Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց: Գրասիան

Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր

Երջանկությունը նման է արեգակի: Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր: Լյուդվիգ

Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից: Լյութեր

Ծիծաղը երջանկության չափանիշ չէ: Մաքիավելի

Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են: Ֆրանկլին

ՈՒրախությունը մտերմացնում է, իսկ վիշտը՝ համախմբում: Բուժար

ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում: Գյոթե

Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ

Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա: Տուրգենև

6

13

1868

  • Lilit Sargsyan
    2012-06-24 11:17:00
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ★ Lusine ★
      2012-06-24 21:25:34
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Arpin
    2012-06-24 11:22:13
    (բռավո) (բռավո) Հետաքռքիռ էր
  • -Ella..M.)..Dreamer (◔̯◔)
    2012-06-24 11:32:27
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Natasha
    2012-06-24 11:39:28
    (բռավո) (բռավո)
  • ***Ժպիտ***
    2012-06-24 12:17:42
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥ ♥ ♥ S e D a ♥ ♥ ♥
    2012-06-24 15:46:46
    O:) O:) O:) O:) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ուռա)
    • ★ Lusine ★
      2012-06-24 21:00:11
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ★ Lusine ★
      2012-06-24 21:00:15
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) O:) O:) O:) O:) O:)