Copy SMS

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ......Իրավունք, օրենք, դատ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ......Իրավունք, օրենք, դատ - իրավունք, օրենք, դատ


Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն

Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ

Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ

ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո

"Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե

Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ

Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու

Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա

Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն

Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո

7

10

5328

  • Lilit Sargsyan
    2012-06-24 11:08:53
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥ ♥ ♥ S e D a ♥ ♥ ♥
    2012-06-24 15:51:36
    (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (պարել) (պարել) (պարել) (պարել) (պարել) (պարել) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) O:) O:) O:) O:) O:) O:) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:) O:) O:) O:)
  • Susanna (Veteran :D )
    2012-07-03 21:52:35
    Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ հաստատ... (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • V.S.H
    2012-07-03 21:56:15
    Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: (լավ)
  • LILI
    2012-07-04 15:35:29
    ժողովուրդ մի հատ կասեք ոնց են վիդիո քցում