Copy SMS

Հոգեկան հիվանդնե՞ր, թե՞

Հոգեկան հիվանդնե՞ր, թե՞  - Հոգեկան  , հանճար , մարդ


   

    Թերևս ՛՛ Հոգեկան հիվանդ՛՛ ասվածը չակերտների մեջ կվերցնեմ : Հատկապես այսօր, երբ  որոշակի ուսումնասիրություններ անելուց հետո գալիս եմ այն եզրահանգմանը, որ   դրանք ուղղակի այնպիսի մարդիկ են, ում պահվածքը մեզ համար հասկանալի չէ :

 Գրառման թեման ծնվեց այն պահին, երբ  հանկարծակի իմացա մի  վարկածի մասին , ըստ որի Ստալինը  ունեցել է պարանոյիկ շեղումներ :  Այդտեղից էլ հենց  գալիս էր նրա  սարսափելի կասկածամիտ լինելը :  Իրականություն  է սա, թե  ոչ ՝ դժվար է ասել :  Փաստը մնում է փաստ, որ վարկածը լսելուց հետո   համացանցում սկսեցի փնտրել  ու կարդալ     հայտնի մարդկանց մասին,  ովքեր ունեցել են   հոգեկան շեղումներ :

Կարծում էի, որ գտածս, իհարկե, անչափ հետաքրքիր կլինի, սակայն   ծավալուն չի լինի  : Բայց արի ու տես, որ ես սխալվում էի :
Կարդացածս նյութերում ինձ հանդիպեցին այնպիսի անուններ , որոնք տեսնելուց հետո  ես ապշել էի :   Իրականում պարզվում է, որ  հանճարների շրջանում  հոգեկան շեղումներ ունեցել են բավականին շատ մարդիկ : 
 Այդ ամենն ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ հանճարների ու հիվանդների սահմանագիծը շա՜տ  նուրբ  է : Հանճարները  չեն կարող  ՛՛սովորական՛՛   հոգեկան շեղումներ ունեցողներ լինել : 
Ովքե՞ր են նրանք.  մենք նրանց որպես հանճար էինք ճանաչում: Իսկ հիմա նրանց փակցնում են ՛՛հոգեկան շեղում ունեցող՛՛ պիտակը : Արդյո՞ք սա հենց դա է : Միգուցե նման հանճարների համար սրանք փոքրիկ  թուլություններ են, շեղումներ, որոնք սովորական մահկանացուներիս անհասկանալի են:  Մենք էլ  փակցնում ենք մեր ՛՛ հոգեկան հիվանդ՛՛ պիտակն ու մի կողմ քաշվում : Տվյալները կարդալուց հետո թվում է, թե պետք է հիասթափվես այդ մարդուց. կարծես ինչ-որ բան այն չլինի : Սակայն  իրականում ընթերցելուց հետո ավելի ես զգում նրանց հանճարի ուժը , զգում ես հասարակ մահկանացուի ու նման մարդկանց տարբերությունը :
Փաստերն այնքան հետաքրքիր են, որ   ցանկացա դրանցով ձեզ հետ էլ կիսվել :
   Ձեզ եմ ներկայացնում հանճարների տարօրինակությունները  : Ամբողջ ցուցակը ներկայացնել անհնար է , բայց դրա որոշակի մասն էլ ձեզ  մտորելու առիթ կտա:
Դատողությունները ձեզ եմ թողնում :   Ես միայն կներկայացնեմ փաստերը , դրանք ձեզ համար  հետաքրքիր ու օգտակար  տեղեկություն կլինեն :

 



  • Բլեզ  Պասկալը տասը տարեկանում ստեղծել  է  ակուստիկայի տեսությունը՝ հիմնվելով այն ձայների վրա  , որոնք ստեղծվում են ափսեները սեղանին դնելիս: ( Պարզվում է՝   փոքր տարիքում   չափից դուրս   շատ ՛՛հանճարային ՛՛  հատկությունները նույնպես համարվում են  հոգեկան շեղումներ :  )

  •  Անդրե Մարի Ամպերը  տասներեք տարեկանում  արդեն իսկ հասցրել էր  մաթեմատիկոս լինել :

  • Ալբրեխտ ֆոն Գալլերը մեծ քանակությամբ ափիոն էր օգտագործում : Նման չափաբաժնի օգտագործումը ևս  հոգեկան շեղումների արդյունք է:

  • Ժան-Ժակ Ռուսսոն  էլ ահռելի չափաբաժնով սուրճ էր օգտագործում :

  • Հուլիոս Կեսարը և  Ֆյոդոր Դոստոևսկին հիվանդ են եղել էպիլեպսիայով:

  • Ռոբերթ Շումանի մոտ հոգեկան շեղումներ սկսել են ի հայտ գալ քսանչորս տարեկանից : 46 տարեկանում  նա բացարձակ կորցրեց գիտակցելու ունակությունը : Նրան անընդհատ հետևում էին  քայլող սեղաններ, տեսնում էր  երաժշտություն, որը  աչքի առջև վերածվում էր  նոտաների : Այո, նա հենց  երաժշտությունն էր տեսնում :

  • Մոցարտին անընդհատ թվում էր, թե նրան հետևում են ու իտալացիները ցանկանում են նրան թունավորել:

  • Ջեյմս Հարինգթոնին թվում էր, թե նրա մտքերը դուրս են գալիս իր բերանից  թռչունների ու մեղուների տեսքով  . ավելը վերցնելով, փորձում էր դրանց դուրս հանել սենյակից :

  • Վան Գոգի մոտ  ինքասպանությունից հետո՝ հետմահու, հայտնաբերել են էպիլեպսիա, ուղեղի ուռուցք,   փսիխոզ ,  շիզոֆրենիա:

  • Ֆրիդրիխ Շիլլերը կարողանում էր ստեղծագործել միայն այն դեպքում, եթե նրա սեղանին դրված էին լինում որդնած խնձորներ :

  • Յոզեֆ  Հայդընը չէր կարողանում  գրել երաժշտություն առանց իր ադամանդե մատանու .  Հայդընը պետք  է անընդհատ ուսումնասիրեր  մատանին :

  • Ռիչարդ Վագները երաժշտություն գրելիս սովորություն ուներ  աթոռի վրա դնելու գունավոր մետաքսե կտորներ ու  հաճախակի շոյել  մետաքսը:

  •  Էմիլ Զոլյան լավ աշխատելու համար իրեն աթոռից էր կապում :

  • Սոկրատեսը առաջնորդվում էր  այն ձայնով, որն անընդհատ լսում էր : Նրան նաև առաջնորդում էր....սեփական փռշտոցը :

  • Հերման Հեսսեն տառապում էր երկար ժամանակ տևող դեպրեսսիայով :

  • Շումանը  պնդում էր, որ  Բեթհովենն ու Մենդելսոնը իրենց  գերեզմաններից նրան երաժշտություն են թելադրում : Նա էլ գրում է :

...Եվ սա ընդամենը  հանճարների տարօրինակությունների փոքրիկ հատվածն է :  ՛՛Հոգեկան հիվա՞նդ ՛՛  : Միանշանակ ոչ :  Ինչքան էլ տարօրինակ    լինի նրանց պահվածքը , նրանք. միևնույն է, չեն դառնա ՛՛սովորական՛՛ շեղումներ ունեցողներ : Նրանք  հանճարներ են : Սրանով ամեն ինչ ասված է

Նյութը հեղինակային չի....

9

14

1025

  • ★ Lusine ★
    2012-06-25 19:06:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lilit Sargsyan
    2012-06-25 19:07:33
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • -Ella..M.)..Dreamer (◔̯◔)
    2012-06-25 19:08:31
    հետաքրքիր էր շաաաաաատտտտտտտտտտ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • :):)Mane:):)
    2012-06-25 19:11:25
    Բլեզ Պասկալը (լավ) (լավ) (լավ) (:| (:| (օգո) (օգո)
  • Knarik
    2012-06-25 19:17:06
    Շատ լավն էր,իհարկե համաձայն եմ վերջին պարբերության հետ (բռավո) (լավ) ...
  • (լավ) (լավ)
  • TATA
    2012-06-25 23:56:23
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • TATA
    2012-06-25 23:56:29
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • N.....
    2012-06-26 11:55:45
    Հետաքրքիր էր (լավ) ..................................
  • ♥ԱՆԻ♥
    2012-06-27 20:11:27
    (օգո) (օգո) հետաքրքիր էր շատ (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Mary.....
    2012-06-27 22:39:47
    ես քո հետ համամիտ եմ,հաստատ նորմալ մարդու մտքով չէր անցնի,որ օրերից մի օր մարդը կթրչի,որ ահռելի ինֆորմացիան հնարավոր կլինի տեղավորել ինչ-որ ֆլեշի մեջ...նրանց միտքը ուժեղ է մեր ուղեղից,քանի որ նրանց երևակայությունը անհավանակ է (լավ) (լավ)