Copy SMS

Մանգոն նպաստում է քաշի իջեցմանը

Մանգոն նպաստում է քաշի իջեցմանը - Մանգո, միրգ, առողջություն


ԱՄՆ-ի գիտնականների խոսքերով, մանգոն օգնում է արագ ազատվել ավելորդ քաշից: Ինչպես հայտնի է, մանգոն օգտագործվում է նիհարելու համար: Նույնիսկ օգտակար է համարվում մանգոյի կաշին, որտեղ պարունակվում են ճարպային բջիջների ձևավորումն արգելակող միջոցներ:
Ճարպակալումով տառապող մարկանց անհրաժեշտ են առաջավոր դիետոլոգների կողմից մշակված դիետաները: Նոր կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մանգոն նպաստում է ավելորդ քաշի իջեցմանը, ինչպես նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը:
Դրանից բացի, մանգոյի մեջ պարունակվող բաղադրիչները կարգավորում են օրգանիզմի մեթաբոլիկ պրոցեսները: 10 շաբաթվա ընթացքում մանգոյի օգտագործմամբ կարելի է 10 կիլոգրակ քաշ կորցնել: Փորձարկման մասնակիցների մոտ նկատվել էարյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի իջեցում:
Նախատեսվում է հետագայում մշակել դեղամիջոց, որը արագորեն կազատի ավելորդ քաշից: Մրգային դիետաները քաշն իջեցնելու համար ամենաարդյունավետն են: Նիհարելու համար օգտագործեք խիստ սննդակարգեր, որի շնորհիվ կարելի է արագ ազատվել ավելորգ քաշից և լինել սլացիկ:

3

13

3862