Copy SMS

Մասիսում սկեսրայրը դանակահարել է հարսին, այնուհետև՝ կտրել իր կոկորդը

Մասիսում սկեսրայրը դանակահարել է հարսին, այնուհետև՝ կտրել իր կոկորդը - Հետաքրքիր, գեղեցիկ, մտքեր


Այսօր՝ հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին:



Սպանությունը կատարելուց հետո Վլ. Սահակյանը մեկ այլ դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են:


Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը: 


Գ. Շամշյանին հայտնում է, որ հարսին սպանելուց առաջ Վլ. Սահակյանը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը լվացքը փռելուց է եղել հողամասում: Այդ ժամանակ Վլ. Սահակյանը հարձակվել է հարսի վրա և դաշույնատիպ ինքնաշեն դանակով երկու անգամ հարվածել: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վլ. Սահակյանը եկել և նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին: Մինչ տանեցիները կփորձեին օգնություն ցուցաբերել արնաքամ եղած հարսին, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրում է իր կոկորդը:


Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացած հարսը ուներ 4 երեխա՝ 2 տղա 18 և 15 տարեկան, և 2 աղջիկ՝ 14 և 12 տարեկան: Նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ:



Ստեղծվել է օպերատիվ խումբ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ:


Շամշյանը հայտնում է, որ այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ, իսկ օպերատիվ-քննչական խմբում ներգրավված են նաև Արարատի մարզի քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի աշխատակիցներ՝ բաժանմունքի պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

9

29

1084

  • օղորմի
    • Sara
      2012-06-25 20:51:39
      երկուսին էէէէէէէէէէէէլ,,, լրիվ հոգեկան եեն
  • peace
    2012-06-25 20:56:10
    աաաաաաաաա ես ինչ անկապ բան էք էէէէէ քցեեեեեեեեե
    • Sara
      2012-06-25 20:57:56
      քեզ ովա խնդրել նայես՞ հետաքրքիր չի մի նայի այ քեզ բանն
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-25 20:59:42
    ԱչՔԻՍ ԱշխԱրԻ ՎԵրջԸ ՄԱՆրՈՒՑ ԳԱԼԻՍԱ ՎԵՔՆԵրՍ խԱԲԱր չԿԱ (դեմք)
    • Sara
      2012-06-25 21:01:36
      հաաաաաաաաաաաա ինչ ուզում եք արեք, տարվա վերջում բոլորով գնալու ենքքքքքքքքքքքքքք :D :D :D :D :D
      • ☆★❤NARI❤☆★
        2012-06-25 21:02:33
        ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ (խփո)
      • Sara
        2012-06-25 21:04:32
        էնպես որրրրրրրրրրրրրր,,,,,,,,,,,նորմալ են ինձ թվումա նման բաներըը, հիմաաաաա չպետքա ոչ մի բանիիիիիիից զարմանալ
      • ☆★❤NARI❤☆★
        2012-06-25 21:05:20
        ՀԱ ԱրԴԵՆ ԵՏ ՕրԻՅԵՆՔ ՀԱՍԵԼ (խփո)
      • Sara
        2012-06-25 21:07:29
        հաաաաաաա օրիգինալա դարձելլլլլլլլ հարազատին սպանելը, միիիիիիի օրվա մեջ մի քանի սենց դեպք տեսա արդեն
      • ☆★❤NARI❤☆★
        2012-06-25 21:08:24
        ԵՏԻ ՄԻՏԵՍԱԿ ՎԱՏԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ (դեմք)
  • Natasha
    2012-06-25 21:00:32
    ՎԱՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ (վատ) (վատ) (վատ)
    • Sara
      2012-06-25 21:02:14
      ինչ ասես չենք լսի հիմա, ոչ մի բանի վրա չարժե զարմանաալ
  • ArinkA
    2012-06-25 21:00:44
    դաժանա դրա համար 3 եմ դնում (վատ) (վատ) :O :O
    • Sara
      2012-06-25 21:01:54
      աաաաաաաաա պարզաաաաաաաաաա (ժպիտ) :) մերսի
      • ArinkA
        2012-06-25 21:03:44
        ոնց չեմ սիրում որ մարդեն սպանում (ուրախ) (ուրախ) : (լավչեմ)
      • Sara
        2012-06-25 21:05:03
        շատ զվելիաա, հատկապես որ հարազատ մարդ է դա, օտար չէէէ
  • Lian
    2012-06-25 21:08:28
    հաստատ հոգեկան հիվանդա եղել էտ մարդը (:|
    • Sara
      2012-06-25 21:10:29
      հոգեկան մեղմա ասվաաախ, ախ ոնց կարելիա մարդ արարածի կյանքին վերջ տալ, այն էէէէէէէէլ հարազատի
      • Lian
        2012-06-25 21:12:04
        դե հազիվ էլի,ուֆ եսիմ,ահավորա,քո համար ապրում ես,մեկ ել մի հոգեկան,միամիտ գալիս,դանակով խփումա,պատկերացնելն էլ ա շատ վախենալու :'(
      • Sara
        2012-06-25 21:19:45
        դրանից էլ ահավոր է չսպասվածծծծծ հարազատիդ մահը, որ հիվանդ չէ և մի օրում կորցնում ես նրան
      • Lian
        2012-06-25 21:35:29
        հա,շատ-շատ վատա :(
      • Sara
        2012-06-25 21:36:15
        ես կասեիիիիիիիի, աննկարագրելի ցավաաաա, քանի որ զգացել եմ
      • Lian
        2012-06-25 21:40:53
        :( :( :(
  • ★ Lusine ★
    2012-06-25 22:05:35
    :O :O :O :O ................. :. :( :( :( :(
  • ՀԱՍ(OK)
    2012-06-26 13:48:49
    իրանք մեր դիմացն են ապրում երեխեք հասկանում եք :( :( :( :(
  • ՆԱՐԵԿ
    2012-06-26 13:50:38
    :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O :O
  • Barcelonci Sirusho
    2012-06-26 16:05:35
    (վատ) :( ես Մասիսից եմ,բայց իրանց չեմ ճանաչում
  • ՀԱՍ(OK)
    2012-06-27 12:56:12
    իրա երեխեն 1 ին դպրոցիցաեղել կարողա ճանաչես