Copy SMS

Պարզապպես Սևակ...(մաս 2)

Պարզապպես Սևակ...(մաս 2) - զարմանալի, հրաշալի, հետաքրքիր


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ



* * *
Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:


Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:


Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:


Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:


Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
- Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…

1947 թ.


Պարզապպես Սևակ...(մաս 2) - զարմանալի, հրաշալի, հետաքրքիր

11

18

962

  • ★ Lusine ★
    2012-06-26 23:10:28
    վերջի նկարը Սևակի հետ կապ չունի....բայց ընդանուր լավնա.......շատ եմ սիրում.......... (լավ) (լավ)
  • Lilit Sargsyan
    2012-06-26 23:12:07
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MASH (Official CopyPage)
    2012-06-27 10:03:11
    (լավ) Լավն էր, բայց վերջի նկարն էլ էր Սևակի նկարներից՞ :D
  • Susanna (Veteran :D )
    2012-07-20 14:24:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Ապրես, (լավ) (լավ) (լավ) (լավ) ոնց երևումա դու էլ ինձ պես Սևակ շատ ես սիրում.... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
      2012-07-20 14:27:15
      իհարկե ինչես կարելի է ՍԵՎԱԿ չսիրել, ավելի ճիշտ խելագառվում եմմմմմմ..... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Susanna (Veteran :D )
        2012-07-20 14:28:17
        գիտես ես մի ծանոթ ունեմ Սևակ չի կարողանում կարդալ..... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
        2012-07-20 14:30:28
        (ախ) (ախ) (ախ) բայց ինչիիիիի.... ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
      • Susanna (Veteran :D )
        2012-07-20 14:31:40
        չգիտեմ ....հիմա ինքն էլ այդպիսին է.....
      • Ավագյան (ړײ)(ړײ)(ړײ)
        2012-07-20 14:32:50
        ես ել գիտեի թե բոլորն են Սևակ կարդում.... (:|
      • Susanna (Veteran :D )
        2012-07-20 14:44:38
        փաստորեն ոչ բոլորն են կարդում
  • m.b.
    2012-07-20 14:25:08
    |( (օգո)