Copy SMS

Տրամաբանական հարցեր(մաս 1) ամփոփում

Տրամաբանական հարցեր(մաս 1) ամփոփում - հարցեր, տրամաբանություն


1.Մի սենյակ կա լուսավոր
   10 մոմ է վառվում նոր
   Տան տիրուհին մտավ ներս
   Ու  հանգցրեց 3 մոմ:
   Ձեր կարծիքով սենյակում
   Արդյոք քանի մոմ մնաց
   Դու թե երկար մտմտաս
   Ստույգ պատասխանը կտաս:

պատասխան`10 մոմ պատասխանել է`GRISH ,


2.Շշով մածունի գինը ամեն օր 
  100 դրամ է խանութում մի նոր:
   Մածունը շշից թանկ է ասեմ ձեզ 
   80 դրամով:
   Լսեք հարցումը`ինչ արժե շիշը և ինչ մածունը:

պատասխան` 90 և 10   պատասխանել է`  """"""""""""""""""""""""""""""""""""""""""


3.Ուսուցչուհին մտավ ներս
   Դասարանին բարևեց
   Հետո մատյանը բացեց
   Ներկա,բացակա արեց
   7 տղա կար և 8 աղջիկ
   Այնտեղ չէին Գոռն ու Անին
   Երևի թե հիվանդ էին:
   Կարևոր չէ ինչ ես անում
   Գումարում ես կամ թե հանում
   Միայն ասա հենց այս պահին
   Քանի մարդ կար դասարանում:

պատասխան` 16 մարդ  պատասխանել է`   ALISA.D (REAL MADRID),



4.Սենյակն ունի 4 անկյուն
    Ամեն մեկում մի կատու
    Ամեն կատվի պոչին երկար
    Ուսին նստած մի կատու կար
    Ամեն կատվի դիմաց ահա
    3 կատու նստած պահակ
    Քանի կատու կա սենյակում
    Որ կգտնես չեմ կասկածում: 

պատասխան` 4 կատու    պատասխանել է`  Անի....♥


5.  Կռահիր դու թե ինչու 
     4 համարձակ օդաչու
     Ունեն Արամ մի եղբայր
     Իսկ Արամը այ քեզ բան
     Չունի ոչ մի հատ եղբայր:

պատասխան` այդ 3 օդաչուները աղջիկներ էին      պատասխանել է` Քեզ Շաաատ Սիրող Սոֆիտա...♥♥,



6.Հորդ տղան(աղջիկն) է,բայց եղբայրդ(քույրդ) չէ


    Եթե ուզում ես նրան ճանաչել
    Պետք է հայելուն օգնության կանչել: 

 պատասխան` նա ինքը                պատասխանել է`Lianna


երեխեք ջան բոլորիդ շնորհավորում եմ,բոլորիդ պատասխաններն էլ շատ լավն էին,այօրվա հաղթողներն խնդրում եմ չմասնակցել հաջորդ փուլին,իսկ կիսաեզրապակիչ փուլին կմասնակցեք ու հաղթողները կանցնեն եզրափակիչ:հուսով եմ չձանձրացաք:Իսկ չհաղթողները թող սպասեն հաջորդ փուլին:Սիրով Սոնայից:շատ սպասեցնել չեմ տա,իսկ մյուս խաղի սկիզբը կտեղեկացնեմ պոստով:

5

13

1457